Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Դարձ ի շրջանս յուր

Դարձ ի շրջանս յուր
24.07.2023 | 22:22

ՀՀ երրորդ նախագահը նամակով դիմել է ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի նախագահներին՝ Արցախի բնակչությանը Լենինգրադի ցեղասպանության հեռանկարից փրկելու կոչով, որի այլընտրանքը հայրենազրկումն է:

Մեծ հաշվով Սարգսյանի կոչ-խնդրանքի հասցեատերը Վլադիմիր Պուտինն է:

Ով՝ ով, բայց գոնե Սերժ Սարգսյանը գիտի Արցախի բլոկադայի կազմակերպման մեջ ամերիկյան ավանդի մասին, նշանակում է՝ որպես հասցեատեր Բայդենը սիմվոլիկ բնույթ է կրում, նրանից ակնկալիք չկա, չկա որևէ ակնկալիք նաև Մակրոնից: Մնում է Պուտինը:

Ի՞նչ կանի ՌԴ նախագահը:

ՈՒզում եմ հավատալ, որ Փաշինյան-Ալիև տանդեմի այս հանցավոր օպերացիան կվիժեցվի ռուսների կողմից:

Ոչ թե ուզում եմ հավատալ, այլ վստահ եմ:

Քանի որ դա Պուտինի անձնական հեղինակության հարցն է, իսկ ՌԴ առաջնորդը շատ ուշադիր է իր հեղինակությանը: Պատկերացրեք խայտառակության աստիճանը. մեծ տերությունը խաղաղապահ ուժեր է ուղարկում մի տարածք, որը մարդիկ ստիպված լքում են՝ սովից փրկվելու համար:

Սա նշանակում է, որ ժողվարչապետի և Ալիև էֆենդու կապիկությանը քիչ է մնացել:

Առաջիկայում արմատական փոփոխություններ տեղի կունենան ռուս-բանդերական ռազմաճակատում, ըստ ամենայնի, լեհերն ու լիտվացիները կմտնեն պատերազմ, ինչը կհանգեցնի ՆԱՏՕ-ի խայտառակմանն ու հեղինակազրկմանը լեհ-լիտվական ջարդի արդյունքում:

Եվ եթե դրանից հետո Ալիևը դարձի չգա, ապա նրան շատ դրամատիկ փորձություններ կսպասվեն: Չեմ կարծում, որ Ալիևը կդիմի ամերիկացիների պահանջած սադրանքին՝ «հակատեռորիստական» օպերացիայի, քանզի դա հղի է ռուսական զորքերի հետ բախվելով, իսկ Ալիևը հիշում է Պուտինի զգուշացումն այն մասին, թե որ դեպքում Ռուսաստանը կճանաչի Արցախի անկախությունը, մանավանդ որ նախադեպն էլ կա՝ ռուսական խաղաղապահների վրա հարձակվելու պատճառով Աբխազիայի և Օսիայի ճանաչումը: Հետևաբար, Ալիևը կհամակերպվի դառը ճակատագրի հետ և սրտի խոր կսկիծով կվերականգնի 2022-ի դեկտեմբերի 11-ի ստատուս-քվոն:

Դրանից հետո Հայաստանին մնում է միայն տապալել գրանտակեր գործակալների ռեժիմը և ռուսների հետ սկսել Արցախի վերադարձի անխուսափելի պրոցեսը:

Արցախի մեր հայրեկանակիցները չպետք է հուսալքվեն, պետք է մի քիչ էլ դիմանան:

Ստորությունը, դավաճանությունը երկարատև էֆեկտ չեն կարող ունենալ:

Ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2474

Մեկնաբանություններ