Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ինչպես են սպանվել 15 զինվորները

Ինչպես են սպանվել 15 զինվորները
18.03.2023 | 22:48

15 զինվորների զանգվածային սպանությունը առեղծվածային է։ Ինչու՞ չարթնացան հրդեհից, ինչպե՞ս
կարողացան 15 զինվորի մի ակնթարթում սպանել և այլն։ Թվարկվում են սպանության զանազան զանազան ձևեր, բայց դրանցից ամենահավանական տարբերակը չի քննարկվում։
Այդ տարբերակը վակուումային կամ ջերմային զենքով զանգվածային սպանություն կատարելն է։
Ի՞նչ է վակուումային կամ ջերմային զենքը:
Ինչպե՞ս է այն աշխատում:
Վակուումային կամ ջերմային զենքը բաղկացած է վառելիքի տարողությունից՝ երկու առանձին պայթուցիկ լիցքերով:
Երբ այն հարվածում է թիրախին, առաջին պայթուցիկ լիցքը բացում է վառելիքի տարողությունը և
վառելիքի խառնուրդը լայնորեն ցրում որպես ամպ: Այդ ամպը կարող է թափանցել ցանկացած շենքի
բացվածք, որն ամբողջովին փակված չէ:
Այնուհետև երկրորդ լիցքը պայթեցնում է ամպը, ինչի արդյունքում առաջանում է հսկայական հրե գնդակ, պայթյունի զանգվածային ալիք և վակուում, որը կլանում է շրջապատի ամբողջ թթվածինը: Մարդիկ մի ակնթարթում մահանում են թթվածին չլինելու պատճառով։

Վակումային զենքն օգտագործվում է ռմբապաստարաններում, տներում և քարանձավներում թաքնված
հակառակորդին ոչնչացնելու համար։
Վակուումային զենքի կիրառման հրամանը տալու իրավունք ունի միայն երկրի գերագույն գլխավոր
հրամանատարը։
Ինչպե՞ս է աշխատում վակուումային ռումբը.
1. Ճշգրիտ ղեկավարվող ռումբը հարվածում է թիրախին:
2. Փոքր պայթյունից առաջանում է պայթուցիկ նյութի ամպ։
3. Երկրորդ պայթյունը հրկիզում է ամպը՝ առաջացնելով զանգվածային պայթյուն, որն ունակ է
գոլորշիացնել մարդկանց մարմինները:

Երվանդ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4666

Մեկնաբանություններ