Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատունը, ի հիշատակ ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդ Իսմայիլ Հանիեի, խոնարհել է իր դրոշը: Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը նկատողություն է արել ԱԳՆ հրավիրված Իսրայելում Թուրքիայի փոխդեսպանին։ Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հայտարարել է. «Մի օր դուք անպայման պատասխան կտաք մեր պաղեստինցի եղբայրների ու քույրերի սպանության և ձեր կատարած ամոթալի ցեղասպանության համար»:               
 

ԼՂ հարցը միջազգային իրավունքից դուրս է

ԼՂ հարցը միջազգային իրավունքից դուրս է
07.03.2023 | 07:37

Եվրոպական առաջատար գրեթե որ պետության վրա էլ մատը դնեք, կտեսնեք, որ պատմականորեն այդ պետությունները ունեցել են սեպարատիստական շրջաններ, որոնք ուզեցել են անջատվել այդ պետություններից։ Օրինակ, Գերմանիայում՝ Բավարիան, Ֆրանսիայում՝ Կորսիկան և այլն։


Միջազգային հարաբերություններում նախադեպերն առանցքային դեր են խաղում և հաճախ պատմական վճռորոշ իրադարձությունների պատճառ են դառնում, նույնիսկ՝ տասնամյակներ կամ հարյուրամյակներ անց։
Հետևաբար, ոչ Գերմանիայի, ոչ Ֆրանսիայի, ոչ էլ այլ պետության և ոչ մի ղեկավար իր երկրի տակ ական չի դնի` գործնականում ճանաչելով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, ինչը, դառնալով նախադեպ, ապագայում կարող է պայթել հենց իրենց երկրներում։


Միակ բացառությունը Կոսովոն է եղել, այն էլ ՄԱԿ-ով չի ճանաչվել, քանի որ Սերբիան իր համաձայնությունը չի տալիս։ Եվ ապագայում Կոսովոյի հետևանքները արևմտյան երկրները դեռ իրենց վրա կզգան։


Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը ամբողջովին օրինական է, սակայն ոչ միջազգային իրավունքով, այլ ԽՍՀՄ օրենքներով։ Դրա համար ԼՂ հարցով պետք է խոսել ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանի հետ։ ԼՂ հարցը միջազգային իրավունքից դուրս է։


Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 8242

Մեկնաբանություններ