24.01.2013|
14:48
«Այս պահին թվերը ձեռքիս տակ չեն, սակայն կարող եմ ասել, որ ինչքան ընկերություն փակվել է, այդքան էլ հիմնվել է։ Այժմ ունենք 60 հազար ընկերություն, որոնք կարծում եմ, լիարժեք գործում են։ Ընդ որում, նրանցից 5 հազարը գործում է օտարերկրյա կապիտալի ներգրավմամբ։ Ինչ վերաբերում է տնտեսության և քաղաքականության հետ կապված հարցին, ապա միշտ փորձում են տնտեսությունը պայմանավորել քաղաքական գործընթացներով, սակայն փորձը ցույց է տալիս, որ դա իրեն չի արդարացնում` տնտեսությունը շատ հանգիստ է։ Իսկ մնացածը արհեստական մոտեցումներ են»: