Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Վտանգավոր հանգրվան

Վտանգավոր հանգրվան
10.07.2024 | 06:55

Ռուս- ուկրաինական պատերազմը թևակոխել է վտանգավոր մի հանգրվան, երբ երկուստեք թիրախավորվում են քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ հիվանդանոցները:

Այս պատերազմը, որն իրականում Ռուսաստանի և Արևմուտքի միջև է, առաջին հերթին ՈՒկրաինայի պետականության կործանման մասին է՝ այն պարզ գիտակցությամբ, որ միջուկային երկիր Ռուսաստանը դրանում պարտվել չի կարող:

Հայաստանն ու հայ ժողովուրդն այս պատերազմում չեն կարող և չպետք է կողմերից մեկի ճամբարում դիրքավորվեն:

Մեր միակ ցանկությունը պետք է լինի մարդակուլ այս պատերազմի հնարավորինս արագ ավարտը:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 3527

Մեկնաբանություններ