Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Հայկակական «խաղաղ ատոմի» զարգացման համար անհրաժեշտ է մեծ քաղաքական կամք ու աշխարհաքաղաքական մտածողություն

Հայկակական «խաղաղ ատոմի» զարգացման համար անհրաժեշտ է մեծ քաղաքական կամք ու աշխարհաքաղաքական մտածողություն
25.03.2024 | 22:02

Սոչիում մեկնարկած «Ատոմէքսպո-2024» միջազգային ֆորումին քննարկվող կենտրոնական հարցերից էր փոքր հզորություններով ատոմակայանների կառուցումը։ Ոլորտի առանցքային ներկայացուցիչները, «Ռոսատոմի» նախագահից մինչև ՄԱԳԱՏԷ-ի փոխտնօրեն, հանդես էին գալիս այն դիրքերից, որ մոդուլային կայանների զարգացումը պետք է տեղի ունենա մեծ ատոմային հզորությունների խնդիրները լուծելուց, մասնավորապես, դրանց հզորություններն առաջիկայում գրեթե կրկնապատկելուց հետո (աշխարհում առկա 380 ԳՎտ ատոմային հզորությունները պետք է 2050-ին հասցվեն 830 ԳՎտ-ի)։

Դա հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով աշխարհում էլեկտրաէներգիայի պահանջարկի շարունակական աճն ու միաժամանակ կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարտահրավերները։ Այս երկու մեգախնդիրների ներառական ու համալիր լուծում կարող է առաջարկել միայն մեծ ատոմային էներգետիկան։

Դա լավ հասկանում են ոչ միայն Ռուսաստանում, Չինաստանում ու Հնդկաստանում, այլ նաև Արևմուտքում, հատկապես ԵՄ-ում, որտեղ 2021-ին ընդունված տաքսոնոմիայի մասին օրենքում միջուկային էներգիան որակվում է որպես մաքուր ու կայուն։

Այս հարցը հատկապես արդիական է Հայաստանի համար, որտեղ արդեն մոտ 20 տարի է չեն կարողանում որոշել՝ ինչ մոդելի ու ինչ հզորության կայան են ուզում։

Խնդիրն ունի երկու պատճառ.

1. Չկա էլեկտրաէներգիայի պահանջարկի վերաբերյալ գոնե միջնաժամկետ կանխատեսում, ինչը առհասարակ երկրում իրականացվող տնտեսական քաղաքականության իրավիճակային բնույթի մասին է վկայում։

2. Հայկակական «խաղաղ ատոմի» զարգացման համար անհրաժեշտ է մեծ քաղաքական կամք ու աշխարհաքաղաքական մտածողություն։ Երկուսի տոտալ դեֆիցիտն էլ ակնհայտ է։

Հայաստանում շրջանառության մեջ դրված մոդուլային ատոմակայանի կառուցման սցենարը կարող է երկիրը փորձադաշտի վերածել։ Մոդուլային ԱԷԿ-երը աշխարհում դեռ լավ չեն փորձարկված։ Ավելին, հետազոտությունները ցույց են տալիս, որ դրանց ինտեգրումը էներգահամակարգին ավելի բարդ է, քան ավանդական հզորությամբ կայաններինը, իսկ գեներացիան՝ անհամեմատ ավելի թանկ։

Ինչ վերաբերում է հարցի գեոքաղաքական-անվտանգային կողմին, ապա ակնհայտ է, որ էլեկտրաէներգիայի կայուն արտահանում իրականացնելու, արտաքին շուկաներում դիրքերը ամրապնդելու, սեփական «միջուկային կարգավիճակը» բարձրացնելու համար Հայաստանին անհրաժեշտ է զարգացնել ավանդական մեծ հզորություններով միջուկային էներգետիկան։

«Ատոմէքսպո-2024»-ի պլենարի կարևոր դրույթներից հետևյալն էր.

«Փոքր հզորությամբ մոդուլային միջուկային էներգետիկա հնարավոր է զարգացնել բացառապես ավանդական միջուկային համալիր ունենալու դեպքում»։

Հատկանշական է, որ նույն դիրքերից իր ելույթում հանդես եկավ Հայկական ԱԷկ-ի դեմ համակարգված պայքար մղող Թուրքիայի էներգետիկայի նախարար Բայրաքթարը` հայտարարելով, որ մեծ կայանները կառուցելուց հետո միայն Անկարան կանդրադառնա մոդուլայիններին։

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 1769

Մեկնաբանություններ