Պետք չէ՛ հուսալքվել ու հանձնվել: Պետք է համախմբվել ու նախ հանձնել հանձնողին, իսկ հետո համախմբվել Պետության, Բանակի, վստահելի Գերագույն գլխավոր հրամանատարի շուրջ և լծվել դաժան, բայց այլընտրանք չունեցող Պայքարի:
Սա է ճանապարհը, այլ ճանապարհ գոյություն չունի, զի թուրքը երբե՛ք կանգ չի առնելու, մինչև չվերացնի մեր տեսակը՝աշխարհի, որ «ապահով» հատվածում էլ լինենք:
Այլ ճանապարհը ազգովի «էշ նահատակությունն» է, որը «քաղաքակիրթ», պոռնկաբարո «միջազգային հանրությունը» կեղծավոր խղճահարությամբ կանվանի Armenian genocide-2023:
Ընտրությունը մերն է՝ յուրաքանչյուր հայինը՝ աշխարհի որ մասում էլ որ բնակվելիս լինի. կամ «էշ նահատակություն», կամ Պայքարով ամրագրած գոյության իրավունք:
Սա հասկանալու և ըմբռնելու համար մանկահասակ երեխայի խելքն էլ բավարար է:
Արգամ Պողոսյան