Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2, 9 տոկոս գնաճ

ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2, 9 տոկոս գնաճ
01.02.2013 | 16:00

2013 թ. հունվարին, 2012 թ. դեկտեմբերի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2, 9 տոկոս գնաճ, նախորդ տարի նույն ժամանակահատվածում գնաճը կազմել է 3,6 տոկոս: Ընդհանուր սպառողական ապրանքների գներն աճել են, սակայն հունվար ամսվա համար գնաճը նորմալ է, քանի որ նախորդ տարիներին այս նույն ժամանակահատվածում գնաճ մշտապես արձանագրվել է: Այս մասին մամլո ասուլիսում այսօր հայտնեց ԱՎԾ գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: Նրա տեղկացմամբ, ոչ պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում նվազել են 0,2 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0,8 տոկոս հավելաճ: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2013 թ. հունվարին, 2012 թ. դեկտեմբերի համեմատ, գրանցվել է սպառողական գների 2,2-3,5 տոկոս գնաճ: Ամենաբարձր ցուցանիշը արձանագրվել է էջմիածնում, իսկ Երևանում սպառողական գներն աճել են 2,9 տոկոսով: «Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 9-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0,1-31,8 տոկոս գնաճ, իսկ 4-ում` 2,0-0,1 տոկոս գնանկում: Գնանկում է եղել շաքարավազի շուկայում, նախորդ ամիս այն կազմել է 5 տոկոս»,- ասաց Գուրգեն Մարտիրոսյանը:
2013 թ. հունվարին, 2012 թ. հունվարի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 102,6տոկոս, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 101,9 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը` 106,0 տոկոս, ծառայությունների սակագներինը`102, 2 տոկոս:
Գնանկում է արձանագրվել նաև ձկնամթերքի ապրանքախմբում (1,6 տոկոս), իսկ 2012թ. դեկտեմբերի համեմատ`1,8 տոկոս գնաճ: Մսամթերքի ապրանքախմբում 2013 թ. հունվարին 2012 թ. հունվարի համեմատ գրանցվել է 3,5 տոկոս, իսկ 2012 թ. դեկտեմբերի համեմատ` 1,0 տոկոս գնաճ:
ԱՎԾ գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետի խոսքով, հունվարին, դեկտեմբերի համեմատ, 470 անուն սպառողական ապրանքներից 252-ի գծով արձանագրվել է գնաճ, 129-ում գների նվազում, իսկ 19 ապարանքների գներ մնացել են անփոփոխ:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2097

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ