Բոսխը սյուրռեալիզմի հետ կապ չի ունեցել։
ՈՒրուգվայի հավաքականը, աշխարհի ուժեղագույն հավաքականն է դարձել ոչ թե երկու, այլ չորս անգամ։
Իրական մահմեդականի համար Հիսուսի անարգումը սրբապղծության նման բան է։
Հիսուսի՝ մեծ մարգարեի անունը Ղուրանում հիշատակվում է մոտ հինգ անգամ ավելի շատ, քան՝ Մոհամեդինը։
Երուսաղեմում Հայկական Առաքելական եկեղեցուն ընդարձակ իրավունքով օժտել են թուդքերը։
Հարյուրամյա պատերազմը տևել է հարյուր տասնվեց տարի։
Եթե հոգևորականը բարի չէ, ճշտախոս չէ, ուրեմն իր՝ Ավետարանից արված մեջբերումները դատարկ զազրախոսություններ են։ Հայաստանցիների ճնշող մեծամասնությունը Երուսաղեմն համարում է արաբական քաղաք։ Կարծում եմ, որ նույն պատկերն է նաև Թուրքիայում։
Հայաստանցիք նաև այս ամենին զուգահեռ շարունակում են իրենց երեխաներին անվանակոչել հրեական անուններով՝ Դավիթ, Աբրահամ.. և այլն։
Մեկ միլիարդ դոլարը վերջանալու համար, պետք է ամեն օր, մոտ քսանյոթ տարի ծախսես հարյուր հազար դոլար։
Շահան Նաթալիին դաշնակ մաշնակները կուսակցությունից հեռացրել են, որովհետև վերջինս դեմ է եղել ՝ պրոթուրքական՝ Պրոմեթևս ուխտին։ Երկրաշարժից երեսունվեց տարի անց՝ Գյումրին դեռ չի ազատվել փլատակներից:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ