Ժամանակն է հստակ վերափոխել կրթական համակարգի կառուցվածքը դպրոց, բուհ, ասպիրանտուրա:
Վերականգնել 10-ամյա դպրոցը: Ընդմիշտ հրաժարվել Բոլոնյան բուհի կրթական ծրագրից, անցնել «դիպլոմավորված մասնագետի» 4-ամյա + 3-ամյա ասպիրանտուրա։ Առաջարկված՝ մեր հարազատ, բազմամյա, փորձառություն անցած և հաղթանակած ծրագրի շնորհիվ ունեցանք հզոր բանակ, նվաճվեց տիեզերքը և մինչ օրս նշված կրթական համակարգի սաներն անփոխարինելի գիտնականներ են։ Սթափվեք:
Դեռ ուշ չէ վերականգնել հայ ազգի վաղեմի պոտենցիալը։ Արդյունքում 22-23 տարիքում համալրվում է գիտատեխնիկական անձնակազմը, որի պոտենցիալն անշուշտ ավելին է քան լճացված բոլոնյանը՝ 30-31տարիքում:
Նշեմ, որ աշխահահռչակ հայտնի գիատեխնիկական և ռազմական անփոխարինելի հայաստանցի մասնագետներն ընդգրկված են ամենապատասխանատու դիրքերում։
Այս ամենի հիմքը Դպրոցն է:
Հարգանքներով՝ Միքայել ԱԶՈՅԱՆ
Տ.գ.թ., դոցենտ