Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Այն մեկ ա­մի­սը, որ Պետ­րոս­ը կռ­վեց իմ կող­քին, հա­վա­սար էր տաս­ն­յակ կյան­քե­րի սխ­րան­քի»

«Այն մեկ ա­մի­սը, որ Պետ­րոս­ը կռ­վեց իմ կող­քին, հա­վա­սար էր տաս­ն­յակ կյան­քե­րի սխ­րան­քի»
31.07.2020 | 01:25

Նրա սխ­րան­քը խոր­հր­դան­շող հու­շա­կո­թո­ղը կանգ­նեց­ված է Ա­խալ­քա­լա­քի շր­ջա­նի Վարևան գյուղ տա­նող ճա­նա­պար­հի ա­ջա­կող­մում ՝ մայ­րա­մա­խո­տի, խա­տու­տի­կի և ուր­ցի բույ­րե­րով պա­րուր­ված բարձ­րա­դիր վայ­րում։ Ամ­րոց աշ­տա­րա­կը խոր­հր­դան­շում է հայ ժո­ղովր­դի միաս­նու­թյու­նը։ Աշ­տա­րա­կի կա­մա­րի տակ հա­սա­կով մեկ խրոխտ կանգ­նած է Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տի հե­րոս ՊԵՏ­ՐՈՍ Ա­ԲԱ­ՋՅԱ­ՆԻ ար­ձա­նը։ Նախ­քան հու­շար­ձա­նին հաս­նե­լը հայ ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի երևե­լի հե­րոս­նե­րի՝ Զո­րա­վար Անդ­րա­նի­կի, Աղ­բյուր Սե­րո­բի, Գևորգ Չա­վու­շի, Գա­րե­գին Նժ­դե­հի դի­մա­քան­դակ­ներն են, որ խոր­հր­դան­շում են ան­վախ­ճան ժա­մա­նա­կի մեջ հայ ժո­ղովր­դի պայ­քա­րի անն­կուն ո­գին։ Այդ ո­գու կրողն էր և 20-րդ դա­րա­վեր­ջի սե­րուն­դը, որ կա­րո­ղա­ցավ մեր ժո­ղովր­դի դա­րա­վոր ե­րա­զանքն ի­րա­կա­նու­թյուն դարձ­նել՝ Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տում հա­յոց հո­ղեր ա­զա­տագ­րել։ Հեշտ չկա­յա­ցավ հաղ­թա­նա­կը, այն նվաճ­վեց հա­զա­րա­վոր խի­զախ հա­յոր­դի­նե­րի ա­րյան գնով։ Նրան­ցից մե­կը էրզ­րում­ցի պա­պե­րի ար­ժա­նա­վոր ժա­ռանգ, վարևան­ցի Պետ­րոս Ա­բա­ջյանն էր։ Ցա­վոք, խի­զախ տան­կիս­տը զոհ­վեց պայ­քա­րի կես­ճա­նա­պար­հին, չտե­սավ բաղ­ձա­լի հաղ­թա­նա­կի օ­րը։ Հու­շա­կո­թո­ղից ձախ 469 հա­մա­րա­նի­շը կրող տանկն է, ո­րը խոր­հր­դան­շում է տան­կիստ Պետ­րոս Ա­բա­ջյա­նի սխ­րան­քը։ Քիչ այն կողմ ե­կե­ղե­ցին է՝ հա­յի հա­վա­տի ամ­րո­ցը, ինչ­պես իր զգա­յուն գր­չով բնո­րո­շել է բա­նաս­տեղծ Վա­հան Թո­թո­վեն­ցը. «Ե­կե­ղե­ցին հայ­կա­կան ծնն­դա­վայրն է հո­գուս...»։


Հու­շա­հա­մա­լիրն ու ե­կե­ղե­ցին կա­ռուց­վել են 1993 թ.՝ Պետ­րո­սի հոր՝ Մի­քա­յել Ա­բա­ջյա­նի մի­ջոց­նե­րով։ Նրան օգ­նել, ա­ջակ­ցել են կա­րող հայ­րե­նա­սեր ան­հատ­ներ։ Կո­թո­ղի հե­ղի­նա­կը երևան­ցի տա­ղան­դա­վոր քան­դա­կա­գործ Յու­րա Մի­նա­սյանն է։ Դեռ հեռ­վից տես­նե­լով հու­շա­հա­մա­լի­րի պատ­կե­րը, զգում ես, որ հե­ղի­նա­կը հո­գու խոր ապ­րու­մով ու թր­թի­ռով է դր­վա­գել հե­րո­սի սխ­րանքն ան­մա­հաց­նող կո­թո­ղի յու­րա­քան­չյուր դր­վա­գը, ո­րոնց ձույլ հա­ման­վա­գը հայ ժո­ղովր­դի հա­վա­քա­կան ուժն է մարմ­նա­վո­րում։
Ա­մեն տա­րի հու­լի­սի 5-ին՝ Պետ­րոս Ա­բա­ջյա­նի զոհ­վե­լու օ­րը, հա­մա­գյու­ղա­ցի­նե­րը, դպ­րո­ցի ու­սու­ցիչ­նե­րը, հա­մա­դա­սա­րան­ցի­նե­րը, Երևա­նում, Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյու­նում ապ­րող հա­րա­զատ­նե­րը, Պետ­րո­սի սխ­րան­քին տե­ղյակ հայ­րե­նան­վեր սր­տեր սի­րով այ­ցի են գա­լիս Վարևան՝ մաս­նակ­ցե­լու խի­զախ հա­յոր­դուն նվիր­ված հի­շա­տա­կի ա­րա­րո­ղու­թյա­նը, ով դժ­վա­րին ժա­մին օգ­նու­թյան փու­թաց հայ մար­տիկ­նե­րին և զոհ­վեց հա­յոց Ար­ցա­խի ա­զա­տու­թյան հա­մար մղ­վող դա­ժան մար­տե­րից մե­կում։


...1996 թ. հու­լի­սին Երևա­նի Մա­լա­թիա-Սե­բաս­տիա հա­մայն­քի զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի ըն­տա­նիք­նե­րի միու­թյան հրա­վե­րով ինձ նույն­պես հնա­րա­վո­րու­թյուն ըն­ձեռ­վեց մաս­նակ­ցե­լու դե­պի Վարևան ուխ­տագ­նա­ցու­թյա­նը։ ՈՒ­րա­խու­թյունս կրկ­նա­պատկ­վեց, երբ Ա­խալ­քա­լաք մեկ­նող­նե­րի խմ­բում տե­սա ա­զա­տա­մար­տիկ­նե­րի սի­րե­լի Կո­ման­դո­սին՝ գե­նե­րալ-մա­յոր Ար­կա­դի Տեր-Թադևո­սյա­նին։ Մինչ ճա­նա­պարհ ընկ­նե­լը՝ հպան­ցիկ զրույ­ցում ի­մա­ցա, որ տան­կիստ Պետ­րոս Ա­բա­ջյա­նը ե­ղել է նրա զին­վո­րը, կռ­վի ճա­կա­տագ­րա­կան պա­հե­րին՝ միշտ կող­քին։ Ան­համ­բեր էի ա­վե­լին ի­մա­նա­լու, և երբ եր­կար Ճա­նա­պար­հի կե­սին վա­րոր­դը ո­լո­րանն անց­նե­լուց հե­տո կանգ­նեց­րեց ավ­տո­բու­սը, որ մար­դիկ իջ­նեն, թար­մա­նան, շն­չեն դաշ­տի ծա­ղիկ­նե­րի բույրն ու մեղմ քա­մու շուն­չը, որ­սա­լով պա­հը՝ մո­տե­ցա մե­կու­սի կանգ­նած գե­նե­րա­լին և խնդ­րե­ցի պատ­մել Պետ­րո­սի մա­սին։ Այ­լայլ­վե­ցի, երբ նրա աչ­քե­րում ար­ցունք հայ­տն­վեց։ Ի՞նչն էր, որ այդ­պես ա­լե­կո­ծեց ա­զա­տա­մար­տի մաս­նա­կից­նե­րի գնա­հա­տա­կան­նե­րում ի­րա­տես, չա­փա­զան­ցու­թյուն­ներ չըն­դու­նող գե­նե­րա­լին։


-Մար­տա­կեր­տի բարդ, ճա­կա­տագ­րա­կան օ­րե­րին ամ­բողջ ժա­մա­նակ Պետ­րո­սի հետ ե­ղել ենք կողք կող­քի։ Հա­կա­ռա­կոր­դը զի­նու­ժով և զին­տեխ­նի­կա­յով գե­րակշ­ռում էր։ Չնա­յած ան­հա­վա­սար ու­ժե­րին՝ Պետ­րո­սը կռ­վում էր ան­վախ, հան­գիստ, հա­վա­սա­րակ­շռ­ված։ Ցա­վոք, կա­տար­վեց անս­պա­սե­լին։ Երբ դուրս ե­կավ զն­նե­լու հա­կա­ռա­կոր­դի զբա­ղեց­րած դիր­քե­րը, տան­կից ար­ձակ­ված ար­կը պայ­թեց նրա կող­քին։ Հե­րո­սա­բար ըն­կավ թեժ մար­տում՝ ինչ­պես վա­յել է հայ­րե­նի­քի նվի­րյալ զին­վո­րին։ Այն մեկ ա­մի­սը, որ Պետ­րոս Ա­բա­ջյա­նը կռ­վեց ինձ հետ, հա­վա­սա­րա­զոր էր տաս­նյակ կյան­քե­րի սխ­րան­քի։ Այդ կեն­սու­րախ, ե­ռան­դուն ե­րի­տա­սարդն ա­մե­նից շատ սի­րում էր ճշ­մար­տու­թյու­նը և Հա­յաս­տա­նը։
Երբ հա­սանք Վարևան, Պետ­րոս Ա­բա­ջյա­նի հայ­րա­կան օ­ջա­խում հա­վաք­ված հա­մա­գյու­ղա­ցի­նե­րը, ո­գեշ­նչ­ված Կո­ման­դո­սի ներ­կա­յու­թյու­նից, վեր­հի­շե­ցին Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տի դժ­վա­րին տա­րի­նե­րը՝ հպար­տու­թյամբ հի­շա­տա­կե­լով, որ վարևան­ցի ե­րի­տա­սար­դը ևս ա­նու­րա­նա­լի ներդ­րում է ու­նե­ցել Ար­ցա­խի ա­զա­տու­թյան հա­մար մղ­ված պայ­քա­րում։ Ա­մեն ոք Պետ­րոս Ա­բա­ջյա­նի իր կեր­պարն ու­ներ։ Հի­շում էին հե­տաքր­քիր պա­հեր նրա ման­կու­թյու­նից, դպ­րո­ցա­կան տա­րի­նե­րից։ Ի­րենց սր­տինն ա­սե­լու ան­համ­բե­րու­թյու­նից՝ բարձր, հն­չեղ ձայ­նով, մի­մյանց ընդ­հա­տե­լով՝ հե­տաքր­քիր հու­շեր էին պատ­մում Պետ­րո­սի մա­սին։ Ես անն­կատ սղագ­րում էի նրանց պատ­մած­նե­րը, և աստ­ղա­զարդ գի­շեր­վա ցոլ­քե­րի մեջ, որ­պես մի նոր աստղ, պատ­կեր­վում էր Պետ­րոս Ա­բա­ջյա­նի լու­սա­վոր կեր­պա­րը։ Հայ­րը, որ եր­կար նե­րամ­փոփ­ված լսում էր որ­դու մա­սին պատ­մու­թյուն­նե­րը, եր­բեմն ձեռ­քի ա­փով ան­ն­կատ սր­բում էր թաց աչ­քե­րը։ Զգա­լով՝ որ­քան հե­տաքր­քր­ված եմ լսում մարդ­կանց զրույ­ցը, փոր­ձեց հա­ղոր­դա­կից դարձ­նել իր ապ­րում­նե­րին.
-Որ­դուս դաս­տիա­րա­կել եմ Րաֆ­ֆու «Սամ­վե­լի» հայ­րե­նա­սի­րա­կան ո­գով։ Պետ­րոսն ազ­նիվ, բա­րի, բո­լո­րի հան­դեպ սր­տա­ցավ տղա էր։ Ա­նար­դա­րու­թյուն չէր սի­րում։ Մեծ սեր ու­ներ գի­տու­թյան, գրա­կա­նու­թյան հան­դեպ։ Զին­վո­րա­կան ծա­ռա­յու­թյունն ան­ցավ Օ­դե­սա­յի մար­զում։ Տան­կա­յին բրի­գա­դում խո­րու­թյամբ տի­րա­պե­տեց նո­րա­գույն տան­կա­յին տեխ­նի­կա­յին։
Զո­րացր­վե­լուց հե­տո Պետ­րոս Ա­բա­ջյանն ըն­դուն­վել է Երևա­նի պո­լի­տեխ­նի­կա­կան ինս­տի­տու­տի ռա­դիո­տեխ­նի­կա­յի ֆա­կուլ­տե­տը։ Հին­գե­րորդ կուր­սում էր, որ մի օր հե­ռուս­տա­ցույ­ցով լսում է ար­ցախ­ցի­նե­րի դի­մու­մը հա­յոր­դի­նե­րին՝ Ար­ցա­խում օր­հա­սա­կան ի­րա­վի­ճակ է, տան­կիստ­ներ են պետք... Ա­ռանց հա­պա­ղե­լու, ան­մի­ջա­պես մեկ­նում է Ար­ցախ, ստանձ­նում S-72 տան­կի հրա­մա­նա­տա­րու­թյու­նը, իր տան­կով մաս­նակ­ցում Չլդ­րա­նի, Կար­մի­րա­վա­նի, Կու­սա­պա­տի պաշտ­պա­նա­կան մար­տե­րին, ոչն­չաց­նում հա­կա­ռա­կոր­դի մի քա­նի տանկ, զրա­հա­մե­քե­նա, մե­ծա­թիվ զի­նուժ։ Օր­հա­սա­կան պա­հին իր տան­կի կրա­կով կա­սեց­նում է թշ­նա­մու ա­ռաջ­խա­ղա­ցու­մը, որ­պես­զի Մար­տա­կեր­տի բնակ­չու­թյու­նը կա­րո­ղա­նա դուրս գալ կրա­կագ­ծից։
Քի­միա­յի ու­սու­ցիչ Պետ­րոս Ստե­փա­նյա­նը սր­տա­ռուչ մի ե­րանգ է ա­վե­լաց­նում Պետ­րո­սի դի­ման­կա­րին.
-Ավ­տո­մե­քե­նան միշտ փայ­լում էր մաք­րու­թյու­նից։ Գյու­ղի ա­մե­նա­կո­կիկ վա­րորդն էր։ Չե­ղավ մեկ օր՝ կո­շիկ­նե­րի վրա փո­շու հա­տիկ տես­նեի։
Պետ­րո­սի քույ­րը՝ Լի­զան, լրաց­նում է վաս­տա­կա­շատ ու­սուց­չի ա­սա­ծը.
-Կռ­վի դաշտ մեկ­նե­լիս էլ ա­ռա­ջինն ու­սա­պար­կի մեջ դրեց կո­շի­կի քսուքն ու խո­զա­նա­կը։
Հոր մա­սին պատ­մում է գո­րո­վան­քով, ջեր­մու­թյամբ.
-Մի­ջոց ու ջանք չխ­նա­յեց, որ­պես­զի Պետ­րո­սի մահ­վան տա­րե­լի­ցին հու­շա­կո­թողն ա­վար­տուն տեսք ու­նե­նա, վարևան­ցի­նե­րը բաց­ճա­կատ նա­յեն մարդ­կանց, աշ­խար­հին։ Բաց­ման ա­րա­րո­ղու­թյու­նը տե­ղի ու­նե­ցավ 1993 թ. հու­լի­սի 21-ին։ Այդ օ­րը եղ­բորս՝ Մար­տի­նին, ա­րու զա­վակ ծն­վեց։ Կո­չե­ցինք Պետ­րո­սի ա­նու­նով։ Շատ էինք ու­րա­խա­ցել, ա­ռանձ­նա­կի խոր­հուրդ կար դրա­նում։ Չնա­յած ա­ռա­ջա­ցած տա­րի­քին՝ հայրս ան­պայ­ման ու­զում էր Անդ­րա­նիկ Զո­րա­վա­րի, Գա­րե­գին Նժ­դե­հի կող­քին տե­ղադ­րել Վազ­գեն Սարգ­սյա­նի դի­մա­քան­դա­կը։ Ա­սում էր. «Վազ­գե­նը մեծ ջան­քեր գոր­ծադ­րեց հաղ­թա­նա­կի հա­մար, ստեղ­ծեց հա­յոց բա­նա­կը, ա­պա­հո­վեց զին­տեխ­նի­կա­յով, զեն­քե­րով»։ Վազ­գե­նի դի­մա­քան­դա­կի հե­ղի­նա­կը նույն­պես Յու­րա Մի­նա­սյանն է։ Նրա հա­րա­զատ­նե­րը ե­կել են ար­վես­տա­նոց, նա­յել ա­վար­տուն քան­դա­կը և շատ հա­վա­նել։
Իր նմա­նը չու­նե­ցող հու­շա­կո­թո­ղի հա­մար Յու­րա Մի­նա­սյա­նին շնորհ­վել է Ա­խալ­քա­լա­քի պատ­վա­վոր քա­ղա­քա­ցու կո­չում։
Երբ հարց­րի՝ ի՞նչն է ե­ղել իր ստեղ­ծա­գոր­ծու­թյան ա­ռաջ­նա­յին գա­ղա­փա­րը, քան­դա­կա­գոր­ծը պա­տաս­խա­նեց.
-Ձգ­տել եմ մարմ­նա­վո­րել ան­ցյա­լի ու ներ­կա­յի հա­յոց մա­քա­ռու­մի ո­գին...
Հա­ջորդ օրն ա­ռա­վո­տյան ամ­բողջ Վարևա­նը հա­վաք­վել էր Պետ­րոս Ա­բա­ջյա­նի հու­շա­կո­թո­ղի շուր­ջը։ Գյու­ղաշ­խար­հի մարդ­կանց պարզ հա­յացք­նե­րում հուզ­մունք կար ու օր­վա խոր­հր­դի գի­տակց­ման հան­դի­սա­վո­րու­թյու­նը։ ՈՒ­րախ էին, որ ան­ձամբ Կո­ման­դոսն է ե­կել մաս­նակ­ցե­լու ի­րենց Պետ­րո­սին հի­շա­տա­կի ա­րա­րո­ղու­թյա­նը։ Ե­լույթ ու­նե­ցող­նե­րի խոս­քե­րում առ­կայ­ծում էր խի­զախ տան­կիս­տի հզոր ո­գին։ Կո­ման­դո­սի բնո­րոշ­մամբ՝ Պետ­րոս Ա­բա­ջյանն աշ­խար­հում ա­մե­նից շատ սի­րում էր Ճշ­մար­տու­թյու­նը և Հա­յաս­տա­նը։


Օ­րը թեք­վում էր դե­պի ի­րիկ­նա­մուտ։ Չնա­յած վարևան­ցի­նե­րի հոր­դոր­նե­րին՝ ևս մեկ օր մնալ, մո­տի­կից ծա­նո­թա­նալ ի­րենց կյան­քի դր­ված­քին, խոս­տա­ցանք կր­կին այ­ցե­լել և Պետ­րոս Ա­բա­ջյա­նի մարդ­կա­յին նկա­րագ­րի ու հե­րո­սա­կան ա­րար­քի մա­սին պատ­մու­թյուն­նե­րից ջեր­մա­ցած սր­տով ճա­նա­պարհ ե­լանք։ Նախ­քան մայ­րա­մու­տը՝ մեր ու­շա­դիր վա­րոր­դը կր­կին ավ­տո­բու­սը կանգ­նեց­րեց մեղմ հո­վից ա­լիք­վող կա­նաչ դաշ­տի եզ­րին։ Հո­վի շն­չից բազ­մա­գույն ծա­ղիկ­նե­րը խո­նար­հում էին գլ­խիկ­ներն ու ա­սես շշն­ջում՝ Չլդ­րան, Վա­ղու­հաս, Հո­ռա­թաղ, Կու­սա­պատ, Կար­միրա­վան ա­նուն­ներն այն վայ­րե­րի, որ­տեղ ա­րյու­նա­լի մար­տեր էին ըն­թա­ցել, որ­տե­ղով ան­ցել էր խի­զախ տան­կիստ Պետ­րոս Ա­բա­ջյա­նի տան­կը...
Ծփա­ցող ծաղ­կա­պատ դաշ­տին նա­յե­լիս մտա­ծե­ցի՝ար­դյոք ի՞նչ ծա­ղիկ է սի­րում Շու­շին ա­զա­տագ­րող գե­նե­րալ Ար­կա­դի Տեր-Թադևո­սյա­նը։ Հարց­րի, ժպ­տաց.
-Դաշ­տա­յին ե­րի­ցուկ­ներ...
Իր նկա­րագ­րին հա­մա­հունչ սր­տա­ռուչ բան կար այդ պա­տաս­խա­նում։ Ոչ փթ­թուն վար­դեր, թրա­շու­շան­ներ, տա­րաշ­խար­հիկ ա­նուն­նե­րով շքեղ ծա­ղիկ­ներ, այլ մայր բնու­թյան գր­կում ա­ճած պարզ, ան­պա­ճուճ ե­րի­ցուկ­ներ։ Ես մտո­վի նրան նվի­րե­ցի Ջա­վախ­քի դաշ­տե­րում ծաղ­կած բո­լոր ե­րի­ցուկ­ներն ու Ար­ցախ աշ­խար­հի ան­տա­ռա­պատ լեռ­նե­րի բո­լոր ծա­ղիկ­նե­րը, որ­տեղ դե­պի բար­ձունք­ներ տա­նող ա­րա­հետ­նե­րը դեռ պա­հում են զոհ­ված քա­ջե­րի ոտ­նա­հետ­քե­րը։
Որ­քան էլ օ­րեր, տա­րի­ներ անց­նեն, իմ մտա­պատ­կե­րում ան­ջն­ջե­լի կմ­նան պա­տե­րազմ­նե­րի դա­ժան բո­վով ան­ցած, Շու­շին ա­զա­տագ­րած գե­նե­րա­լի և Պետ­րոս Ա­բա­ջյան որ­դի ու­նե­ցող հոր՝ այր մար­դու ծանր ար­ցունք­նե­րը. կո­րուստ­ներ կան, ո­րոնց ցա­վից ան­գամ ժայ­ռերն են ար­տաս­վում... Հայ­րե­նի­քի խա­ղաղ ա­ռա­վոտ­նե­րի հա­մար Պետ­րոս Ա­բա­ջյանն ու իր պես հա­զա­րա­վոր խի­զախ հա­յոր­դի­ներ գնա­ցին մահ ի­մա­ցյա­լի ճամ­փով, որ թշ­նա­մին չզավ­թի մեր հո­ղը, և խա­ղաղ լի­նեն բաց­վող ա­ռա­վոտ­նե­րը։

Ասպ­րամ ԾԱ­ՌՈՒ­ԿՅԱՆ

Հ. Գ. ՀՀ Նա­խա­գա­հի՝ 2002 թ. հու­նի­սի 1-ի հրա­մա­նագ­րով Պետ­րոս Մի­քա­յե­լի Ա­բա­ջյա­նը հետ­մա­հու պարգևատր­վեց «Ա­րիու­թյան հա­մար» մե­դա­լով։ Պարգևը հու­լի­սի 5-ին Պետ­րոս Ա­բա­ջյա­նին նվիր­ված հան­դի­սու­թյան ժա­մա­նակ Ա­բա­ջյան ըն­տա­նի­քին հանձ­նեց ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցի­չը։

Դիտվել է՝ 28742

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ