«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Ձերը տպավորություն թողնելն է, ոչ՝ գործ անելը

Ձերը տպավորություն թողնելն է, ոչ՝ գործ անելը
06.12.2023 | 12:14

Մեծ հանցանք էր Սյունիքի ու Վայոց Ձորի հսկա, իրարից 150 կիլոմետր կտրված երկու մարզերի բանակային կորպուսների միացումը և հարյուր անգամ կրճատված աշխատակազմերը կենտրոնացնելը սովետական երբեմնի փոքրիկ, փայտաշեն-կավաշեն, կարելի է ասել, «քըչեղակի բույն» շենքում, և որն ավելի քիչ նշանակություն ուներ Գորիսի համար, քան նրա կողքը գտնվող երբեմնի Արմենակի խանութը՝ տալով նրան «Հատուկ բանակային կորպուս» ամպագոռգոռ անունը:

Ոսկե ձվեր ածող հավեր էին դուրս եկել, երկու տարի առաջ հեծանիվ էին հայտնագործում:

Դա ոչ այլ ինչ էր, քան աջապսանդալ եփել, որտեղ աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը: Նույնն էր, ինչ Սյունիքի ու Վայոց Ձորի զորամիավորումների անցած մարտական փառավոր ուղին ոչնչացնելը, իրականում՝ նրանց նշանակությունը նեղացնելը, փոքրացնելը, վերահսկումները թուլացնելը, իսկ որ ամենաողբալին է՝ այս չափազանց կարևոր դարպասների զորքերին տրվող ֆինանսական միջոցներից զրկելն ու ռազմական շնչափողը փակելն էր, մասնագետ, ազնիվ ու ազգանվեր կադրերից ազատվելը։

Հետո էլ վերադասի «սպեցը» կգա, կհասնի Գորիս՝ «Արմենակի խանութ», իբր ուսումնասիրելու, թե ինչու է Վայոց Ձորի Բարձրունու դիրքերում Գերասիմը զոհվել...

Մարդիկ գործ են անում, տեսեք, տեսեք...

Այ քեզ բան, «Արմենակի խանութում» նստած հատու՜կ ԲԿ գեներալ-մայոր հրամանատարն ի՞նչ իմանա՝ ինչու՞ է զոհվել, գնացեք Վայոց Ձորի վաշտի ժամկետայիններին հարցրեք, որ անտեր-անտիրական գառների պես ցրված են այս ու այն կողմ։

Սա էլ ձեր հատուկը, ՊՆ ոսկե ձվեր ածողներ. ձերը տպավորություն թողնելն է, ոչ՝ գործ անելը։

Սուսաննա Բաբաջանյան

Գորիս

Դիտվել է՝ 2362

Մեկնաբանություններ