«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Աշխարհում Արևմուտքի դոնինանտ դիրք գրավելու պատմական նախադրյալները

Աշխարհում Արևմուտքի դոնինանտ դիրք գրավելու պատմական նախադրյալները
22.05.2024 | 21:31

Աշխարհակարգային կամ աշխարհի կառավարման ոլորտում պարադիգմային տեսակի անցումների ու դրանց ուղեկցող մեծ ցնցումների պայմաններում պահանջվող կրիտիկական լուծումների փնտրտուքի ժամանակ բնական կարիք է զգացվում հետ նայել ու նորովի իմաստավորել ու մեկնաբանել նախկինում տեղի ունեցած նման անցումները։

Այս իմաստով վերջին նման մասշտաբային անցումը պետք է համարել 400-500 տարի առաջ Արևմուտքի դոմինանտ դիրք գրավելը աշխարհում, որը շարունակվում է առ այսօր։

Դրանից առաջ էլ էին տարբեր ժողովուրդներ, դուրս գալով անհայտությունից, հասել աշխարհակալական հսկայական հաջողությունների, տարբեր չափի հետքեր թողնելով պատմության մեջ ու ուրիշ ժողովուրդների ճակատագրի վրա։

Եվ ամեն անգամ նման հաջողությունների հիմքում ընկած էին լինում տարբեր տեսակի ռադիկալ նորացումներ, ռազմական տեխնիկայի ու կազմակերպական արվեստի ոլորտներում։

Առաջներում նման բան արդեն արել էին մակեդոնացիները, Աթիլլան, վիկինգները, արաբները, խաչակիրները, թուրքերն ու մոնղոլները և այլն, բայց Արևմուտքի դոմինանտ դիրք գրավելը որակապես նոր երևույթ էր և, առաջին հերթին, իր տևողությամբ ու գլոբալ բնույթի հետևանքներով։

Աշխարհում Արևմուտքի կողմից դոմինանտ դիրք գրավելուն նախորդել էին մի շարք կարևոր իրադարձություններ և, առաջին հերթին, խաչակրաց արշավանքները, երբ քաղաքակրթական շատ ավելի ցածր մակարդակ ունեցող, բայց զորեղացող Եվրոպան բախվեց ժամանակի համար քաղաքակրթական բարձր մակարդակի երկրների հետ, ինչպես ժամանակին, Ալեքսանդր Մեծի մարդիկ բախվեցին պարսիկների կյանքի ավելի բարձր ստանդարտների հետ։

Եթե մի քիչ ավելի խորանանք խաչակրաց արշավանքների բուն պատճառների մեջ, ապա կտեսնենք, որ եվրոպական նոր ձևավորվող պետությունների զարգացումը բերել էր ներքին անկայունությունների, որի դեմն առնելու համար կաթոլիկ եկեղեցին, Տիրոջ գերեզմանը անհավատներից ազատելու անվան տակ, կազմակերված ձևով հսկայական ռազմական ուժ կազմակերպելով ու ուղղելով այն դեպի Արևելք, դրանով իսկ կայունացրեց իրավիճակը Եվրոպայում։

Այստեղ շատ կարևոր էր նաև այն հանգամանքը, որ նույն կաթոլիկ եկեղեցին հակամարտության մեջ էր նաև հզոր և ուղղափառ Բյուզանդական կայսրության հետ։

Առանց մանրամասների մեջ մտնելու, որն այս ոլորտի պրոֆեսիոնալների գործն է, կարելի է ասել, որ Արևելքում պարտվելուց ու նահանջելուց հետո, խաչակիրները չմոռացան տեսածների մասին, որը մեծ խթան դարձավ նոր-նոր ծլարձակող եվրոպական վերածննդի համար։

Այս պայմաններում, երբ «սև մահից» հետո Եվրոպայի բնակչությունը կտրուկ պակասեց, որի արդյունքում շնչին ընկնող հողատարածությունն աճեց, դրանով իսկ ստեղծելով հավելյալ արժեք զարգացման համար, հասարակության բարեկեցիկ կյանքով ապրող վերնախավը զգաց արևելյան տեսակի ճոխության կարիք, որն իրենք տեսել էին խաչակրաց արշավանքների ժամանակ։

Բայց դրա հետ կապված արևելյան ապրանքների մատակարարմանը խանգարում էր թուրքերի տարբեր տեսակի պետական միավորումների ստեղծած քաոսը Արևելքում, իսկ հետագայում էլ նույն բանը շարունակեց Օսմանյան կայսրությունը։

Այս հանգամանքը ստիպեց աճող պահանջարկներով Եվրոպային սկսել դեպի արևելք տանող և թուրքերի պատնեշը շրջանցող ուղիների որոնումները, մի գործ, որում Իսպանիան ու Պորտուգալիան հասան մեծ հաջողությունների՝ աշխարհագրական մեծ հայտնագործությունների տեսքով։

Փաստորեն, Աֆրիկան հարավից շրջանցելով և Ամերիկան հայտնագործելով, նրանք պրակտիկորեն Եվրոպայի համար հասանելի դարձրին ամբողջ աշխարհը, մի հանգամանք, որը այդ երկրներին հարստացրեց և դարձրեց ժամանակի ամենահզոր երկրները։

Այս հանգամանքը Իսպանիային հնարավորություն տվեց իրեն ենթարկել նաև հյուսիս-արևմտյան Եվրոպայի մի շարք երկրների, որոնք, ճակատագրի ծաղրով, շուտով շատ ավելի հզորացան և առաջ անցան Իսպանիայից։

Բանն այն էր, որ եվրոպական կյանքի զարգացումն ու առևտրի ինտենսիվացումը ստեղծեցին հասարակության ու տնտեսության կառավարման նոր կազմակերպական մեթոդների պահանջարկ, որոնք բերեցին նոր, այն է՝ կապիտալիստական հարաբերությունների առաջացմանը, որն էլ հետադարձ կապով սկսեց ազդել պետությունների քաղաքական ու կազմակերպական կառուցվածքի վրա:

(շարունակելի)

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 4875

Մեկնաբանություններ