38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Համատեղ ջանքերով լավ կյանքի ձգտելու արվեստը լքել է մեզ

Համատեղ ջանքերով լավ կյանքի ձգտելու արվեստը լքել է մեզ
04.07.2024 | 06:55

Կա ստրկամտության մի վատթարագույն տեսակ, երբ մարդը մտասևեռված կերպով որևէ գաղափարի ստրուկն է դառնում։

Նման մարդը մի կերպ ընկալած գաղափարի սահմաններից դուրս այլ բան չի տեսնում ու չի ընդունում, կամ պարզապես իր ինտելեկտուալ հնարավորությունները թույլ չեն տալիս դա։

Նման մարդկանց մասին Մեծն Թումանյանն ասում էր, որ նրանց մոտ ոչ թե գաղափարն է մտնում գլխի մեջ, այլ նա սեփական գլուխն է խցկում գաղափարի մեջ։

Լինում են նաև դեպքեր, երբ տաղանդավոր անձը իր կողմից մշակված ընտիր գաղափարի գերին է դառնում և ընկնում ցիկլի մեջ։

Սրանք բոլորը ոչ լիարժեք ու աղքատիկ հասարակական կյանքի հետևանքներն են, երբ որևէ պատահական տխմարը փորձում է բոլորին դասեր տալ, իսկ սակավաթիվ գիտուններն էլ չեն իմանում, թե մտքեր փոխանակելու պրոցեսները ինչպես և ում հետ կազմակերպեն։

Սա է մեր անկազմակերպ, քաոսային ու անճարակ կյանքը, որ կորցրած հնարավորությունների չեմպիոն կարող է հռչակվել։

Հիշենք մեր կյանքի մակարդակն ու հնարավորությունները խորհրդային վերջին շրջանում, մտովին դրան գումարենք Սփյուռքի հնարավորությունների թեկուզ մի փոքր մասը և լրիվ պատկերացում կարող ենք կազմել մեր կորցրած հնարավորությունների մասին։

Որ ասես տկարամիտ ենք, տկարամիտ էլ չենք, բայց համատեղ ջանքերով լավ կյանքի ձգտելու արվեստը լքել է մեզ, ու ասպարեզը մնացել է պատահական մարդկանց: Հազար ափսոս։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2972

Մեկնաբանություններ