Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Ստամբուլում հաղթանակ է տարել ընդդիմությունը. ի՞նչ կանի Էրդողանը

Ստամբուլում հաղթանակ է տարել ընդդիմությունը. ի՞նչ կանի Էրդողանը
25.06.2019 | 00:43

Ըստ նախնական տվյալների՝ Թուրքիայի ժողովրդահանրապետական ընդդիմադիր կուսակցության թեկնածուն հաղթանակ է տարել Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրություններում։ Թուրքագետ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ տեղեկացմամբ՝ ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչ Աքրեմ Իմամօղլուն հավաքել է 54 տոկոս ձայն, մինչդեռ մարտի 31-ին նա հավաքել էր ընդամենը 48,8 տոկոս: «Իշխանության ներկայացուցիչ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Բինալի Յըլդըրըմը հավաքել է 45 տոկոս, մինչդեռ մարտի 31-ին նա հավաքել էր 48,55 տոկոս: Այս ընտրություններին մասնակցության թիվը նույնպես համեմատաբար բարձր է եղել: Կան թաղամասեր, որտեղ չեղարկված ընտրության ժամանակ ընդդիմությունը պարտվել էր, ապա այս անգամ հաղթել է»,- ասաց թուրքագետը:


Ըստ Կարեն Հովհաննիսյանի՝ ընտրությունների ամփոփումից հետո չի բացառվում, որ տեղի ունենան որոշակի ապակայունացնող գործընթացներ. «Գաղտնիք չէ, որ Ստամբուլը համարվում է Թուրքիայի մեջքը, և ով կառավարում է Ստամբուլը, կառավարելու է Թուրքիան: Հենց սա հաշվի առնելով, կարծում եմ, Էրդողանը սկսելու է որոշակի գործընթացներ իրականացնել, չեմ բացառում` անգամ ցույցերի տեսքով: Իհարկե, անկանխատեսելի է իրավիճակը, բայց շատ հավանական է, որ այս անգամ Էրդողանը գնա հարավարևելյան նահանգների օրինակով՝ ապակայունացնել վիճակը, մեղադրանքներ առաջադրել մարդկանց, պաշտոնանկ անել և նշանակել ժամանակավոր կառավարիչներ»:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 45186

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ