ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ասում են…

Ասում են…
05.10.2023 | 20:11

Աշխարհում արևմտյան ազդեցությունը հսկայական ռազմաֆինանսական բուրգ է, այն իրեն պահելու համար անընդհատ նոր «վառելիքի» կարիք ունի՝ ուրիշներին պատկանող բնական, տեխնոլոգիական, մարդկային ռեսուրսներ։ ՈՒստի Արևմուտքը պարզապես չի կարող կանգ առնել և մտադիր չէր դա անել։ Մեր փաստարկները, հորդորները, ողջամտության կոչերն ու առաջարկները պարզապես անտեսվեցին։

Ի վերջո, եղավ մի պահ, երբ ձեր խոնարհ ծառան պարզապես առաջարկեց՝ միգուցե մենք մտնե՞նք ՆԱՏՕ։ Բայց ոչ, նման երկիր ՆԱՏՕ-ին պետք չէ։ Ոչ։ Հարց է առաջանում՝ էլ ի՞նչ։ Մտածում էինք, որ արդեն մերոնքական ենք, կներեք, ինչպես մեր ժողովուրդն է ասում, բուրժուական։ Էլ ի՞նչ։ Այլևս չկա գաղափարական առճակատում։ Ինչո՞ւմն է խնդիրը։ Խնդիրը, ըստ երևույթին, աշխարհաքաղաքական շահերն են և ուրիշների նկատմամբ ամբարտավան վերաբերմունքը։ Դա է խնդիրը՝ ինքնավստահությունը:

Վլադիմիր Պուտին

Դիտվել է՝ 207564

Մեկնաբանություններ