ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Սա մեկ անգամ կարդալու գիրք չէ. Կարո Վարդանյան

Սա մեկ անգամ կարդալու գիրք չէ. Կարո Վարդանյան
21.06.2022 | 07:30

Այս գրքի վրա երկար ու դժվար աշխատեցի, որպեսզի ընթերցվի արագ ու հափշտակությամբ: Համենայն դեպս, տպարանի անձնակազմը, տպագրելուն զուգահեռ, արդեն կարդացել էր ու... կարկամել:


Ծերունի առյուծի բանտային հուշագրությունն է, որ գրել է տարբեր խստության ռեժիմների բանտերում՝ Սան Ֆրանցիսկո, Սան Լուիզ Օբիսպո, Չինո, և ավարտել 1979 թվականին, երբ արդեն 84 տարեկան էր: Շատ էր ուզում նույն 1979-ին էլ լույս ընծայել, բայց չէր կարողանալու, որովհետև հայկական մամուլը փակել էր իր էջերը բանտված հերոսի առաջ: Հայկական մամուլը մերժե՛լ էր ժամանակի ամենահզոր հային:


Առանցքում իր գործողության շարժառիթներն են, դատավարությանը նախորդած ու հաջորդած բուռն իրադարձությունները: Բայց նույքան ու ավելի հետաքրքիր են արկածներով լի իր փոթորկալից կյանքի այլևայլ դրվագները, որոնք սարսուռ կպատճառեն նույնիսկ ամենահավասարակշռված ընթերցողին: Սա աղմկահարույց բացահայտումների հողմապտույտ է: Որտե՛ղ ասես, որ չի եղել, ո՛ւմ հետ ասես, որ չի առնչվել: Բոլշևիկ ղեկավարներից մինչև արևելյան տեսակ-տեսակ շեյխեր ու թագավորներ: Չարենցից, Վիլյամ Սարոյանից, Ռուբեն Մամուլյանից մինչև Կարդինալ Աղաջանյան, Սեթ Մոմջյան ու Լևոն-Զավեն Սյուրմելյան: Պարսից Ռեզա Շահից, նրա որդի Մուհամմադ Ռեզայից մինչև Ֆրանց Վերֆել ու հոլիվուդյան աստղեր...
Ամեն էջում կա և՛ նահանջ ու հիասթափություն, և՛ հպարտություն, որ ճահճացող սփյուռքում այսպիսի հա՛յ էլ է եղել:
Գուրգեն Յանիկյանը Ամերիկա չգնաց միլիոններ կուտակելու: Նա Ամերիկա մտավ արդեն վաստակած միլիոններով և եղավ միակ միլիոնատեր հայը, ով իր կարողության մինչև վերջին ցենտը նպատակաուղղեց հայոց պահանջատիրությանը: Եվ երբ սպառված էր ամեն ինչ, մնաց միայն... տասներեք փամփուշտ: Յանիկյանն այդ փամփուշտներն արձակեց ոչ միայն թուրք դիվանագետների վրա, այլև բոլոր այն ուղղություններով, որտեղ կար հայի նահանջ, հայի թմբիր, հայի ուրացում ու դավաճանություն...


Այդ փամփուշտները դեռ սլանում են՝ իրենց ճանապարհին տարածելով Հայ Անհատի հայտարարած պատերազմի դասերը...
Շնորհակալ եմ ազնվազարմ հոգեեղբորս, որ հոգաց տպագրության ծախսերը, բայց չկամեցավ, որ իր անունը հիշատակեմ:
Գիրքը ձեռք բերելու համար այսօրվանից կարելի է այցելել «Բուկինիստի» գրախանութները կամ դիմել ինձ անձնական նամակով:

Դիտվել է՝ 9476

Մեկնաբանություններ