Դու` ծախու հոգի, քծնության մերան,
Գոռոզ անհարկի ու մեծաբերան։
Դու` բութ ու տգետ, խորամանկ սակայն,
Դու` կործանիչ ձեռք ու լեզվի կապանք։
Դու` դավով հզոր, դու` նենգ քամելեոն,
Դու` ծափեր կորզող փառատենչ Ներոն։
Դու` մեր ոսոխի պնչից թռած բիճ,
Դու` Ղարաբաղը կործանող դահիճ։
Վազգեն ՕՎՅԱՆ