ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Կյանքից հեռացել է Գևորգ Չեպչյանը

Կյանքից հեռացել է Գևորգ Չեպչյանը
14.01.2016 | 14:22

Գևորգ Չեփչյանը ծնվել է 1927թվականի դեկտեմբերի 10-ին, Դոնի Ռոստով քաղաքում: 1948 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի Վարդան Աճեմյանի ղեկավարած կուրսը: 1948 թվականին աշխատել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում, այնուհետև` Պատանի հանդիսատեսի թատրոնում: 1954 թվականից մինչ օրս աշխատել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

1971 թվականին արժանացել է ՀՍՍՀ վաստակավոր արտիստի կոչման: Հեղինակ է Վարդան Աճեմյանին նվիրված երկու գրքի: Դասավանդել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժնում: Հանդես է եկել բազմաթիվ դերերով` հայ թատրոնի տարբեր բեմերում, նկարահանվել բազմաթիվ ֆիլմերում:
ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Չեփչյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 13-Ին, ժամը 18.00-ին /հասցե՝ Տիգրան Մեծ պողոտա, շենք 12, բն.4/:
Վերջին հրաժեշտը` Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, հունվարի 14-ին, ժամը 12:00-14.00-ն: Հուղարկավորությունը տեղի կունենա նույն օրը` Երևանի կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախ):

Դիտվել է՝ 1002

Մեկնաբանություններ