ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Եղանակը Հայաստանում հուլիսի 20-ին

Եղանակը Հայաստանում հուլիսի 20-ին
19.07.2015 | 22:18

Հայաստանի տարածքում, հուլիսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավարևմտյան` 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 20-ին կբարձրանա 1-2 աստիճանով: Արարատյան դաշտում և Սյունիքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն:
«Հայպետհիդրոմետից» տեղեկացրին՝ Երևանում հուլիսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +16+18, վաղը ցերեկը՝ +32+34։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +20+25,
Կոտայքում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +20+25,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +20+25,
Լոռիում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +20+23,
Տավուշում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +23+26,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +20+25,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +31+33,
Արարատում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +32+34,
Արմավիրում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +32+34,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +20+25,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +32+34,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +30+33,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +19+24,
Արցախում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +25+28:

Դիտվել է՝ 1003

Մեկնաբանություններ