Ռուսաստանը փորձարկում կանցկացնի օտարերկրացիների նկատմամբ մուտքի պահին կենսաչափական տվյալներ հանձնելու առումով՝ հայտնել է Թվային զարգացման նախարարությունը։ Մուտք գործող օտարերկրացիներից կպահանջվի մի քանի անցակետերում կենսաչափական տվյալներ (դեմքի պատկեր և մատնահետքեր) ներկայացնել: Փոփոխությունները չեն տարածվի Բելառուսի քաղաքացիների, մինչև վեց տարեկան երեխաների և դիվանագետների վրա:                
 

Հայերը շարունակ զոհվում են օտար ափերում

Հայերը շարունակ զոհվում են օտար ափերում
10.08.2024 | 14:58

Առաջին աշխարհամարտում Թուրքիան զորակոչել էր նաև Օսմանյան պետության տարածքում բնակվող հայերին, որոնց մեծամասնությանը երիտթուրքերը սպանեցին։ Թուրքիայի դեմ կռվում էին նաև հայ կամավորական գնդերը, այսինքն՝ հայերը կռվում էին հակառակորդ երկրների բանակներում։

Ռուս-ուկրաինական պատերազմում երկու կողմից հայ զինվորականներ են զոհվում։ Ծագումով Գյումրիից մի զինվորական, Գասպարյան ազգանունով, արժանացել է Ռուսաստանի հերոսի կոչման; Ուկրաինայի մի բնակավայրի ողջ բնակչությունը ծնկաչոք լացում էր հերոս հրամանատարի՝ «կոմբատի» զոհվելու առիթով, «կոմբատը» հայ էր։ Հիմա էլ հայկական «Արբատ» գումարտակն օգոստոսի 7-ին մեկնել է Կուրսկի մարզ՝ Ուկրաինայի զինված ուժերի հետ մարտեր վարելու։ Հայերը շարունակ զոհվում են օտար ափերում, նաև՝ հիմա, երբ Հայաստանը, մեծ հաշվով, պաշտպանված չէ։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2294

Մեկնաբանություններ