Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ընդդիմությանը մեղադրել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ՝ գրում է NewsGeorgia-ն։ «նրանք զգալի վնաս են հասցրել Վրաստանին, այդ թվում՝ եվրաինտեգրման տեսանկյունից: Մինչև 2030 թվականը, ամենայն հավանականությամբ, Վրաստանը կդառնա եկամուտների բարձր կարգավիճակ ունեցող երկիր և հպարտությամբ կհամալրի Եվրամիության հարուստ երկրների շարքը»,- հայտարարել է Իվանիշվիլին:                
 

Սովետի «փԴած» սերունդը ...

Սովետի «փԴած» սերունդը ...
16.03.2024 | 16:00

1980-ի Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը Մոսկվայի Լուժնիկի մարզադաշտում

Հայերը Բերդ են պարում` ՄԱՍԻՍ սարի ֆոնին:

Փաստորեն «քըխ» Սովետը մեր ազգայինի պահպանության գործում ավելի հետևողական էր, քան ներկայումս մենք` «ինքնիշխաններս»:

... և եկավ ժամանակը, որ Արարատ 73-ի, Տիգրան Պետրոսյանի և այլ հաղթանակներից ու նվաճումներից, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բացմամբ «փԴած» սերունդն իր խոսքն ասաց ՀԱՂԹԱՆԱԿՈՎ:

Արտ ԴԵՄԻՐՃՅԱՆ

Դիտվել է՝ 5686

Մեկնաբանություններ