ԱՄՆ-ը անորոշ ժամանակով դադարեցրել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ֆինանսավորումը՝ տեղեկացնում է NewsGeorgia-ն։ Որոշման հիմնավորման մեջ նշվում են «հակաժողովրդավարական գործողությունները և Վրաստանի կառավարության կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին»։               
 

Նիկոլ հեռացնողը

Նիկոլ հեռացնողը
11.09.2024 | 06:54

Հայաստանի դժբախտությունների պատճառ և կապիտուլյացիան ստորագրող անձի հեռացման ն իր էվոլյուցիայի ընթացքում հիմնականում ունեցել է ձևակերպված, օդում առկա հարց և այն վերաբերվել է ընդդիմությանը։

Կոնկրետ պահերի քաղաքականապես թույլ ընդդիմությանը որոշ ստվերային ուժեր ստիպել են հեռացման գործը դնել այս կամ այն անպատրաստ անձի վրա, որն էլ փայլուն կերպով տապալել է իրեն իջեցված հանձնարարությունը։ Հեռացման տապալման մեղավորներ չենք էլ փնտրում և դրա պատճառը ամենևին քաղաքական չէ, այլ քաղաքակրթական։

Ինչու՞ և ինչպե՞ս կարելի է դա ըմբռնել:

Ստեղծված իրավիճակը հասկանալու համար եկեք աբստրահվենք գործող ընդդիմադիր և չեզոք ուժերից, առավել ևս դրանց փրկիչ դարձած առաջնորդներից։ Հայացքներն ուղղենք դեպի ընտրական քվե ունեցող և չքվեարկող զանգվածին, որն իր ծավալով ավելի քան երկու անգամ գերազանցում է քվեարկող ակտիվ քաղաքացիների թվաքանակը։

2021 թվականի ընտրություններին չմասնակցած հոծ զանգվածը մինչև 35 տարեկաններն են, իսկ քվեարկածների մոտ կեսը հիսուն և ավելի տարիքային շեմից վեր մարդիկ են։

Եթե հաշվի առնենք, որ անցնելիք հինգ տարվա ընթացքում տարեցների քանակը կրճատվելու է և աճելու երիտասարդների շեմում գտնվողների տեսակարար կշիռը, ապա հասկանալի է դառնում, որ հաջորդ ընտրություններին մասնակից երիտասարդները վճռական դերակատարում պետք է ունենան։

Բնական էվոլյուցիոն քաղաքակրթական տրամաբանությամբ հանրության մեջ գեներացվել է մի զանգված, որին բացարձակ չեն հետաքրքրում նախկինների թալանի կոմիքսները, որին զզվելի են ամառվա շոգին սպիտակ վերնաշապիկ, կարմիր փողկապ և փնթի կեպի գլխին քաշած երկրի կուզիկ առաջին պաշտոնյան, որը չի դիտում Պետրոսի հաղորդումները, որին չի հետաքրքրում ԱԺ կառավարող խմբակցության գավառատիպ գիքորները, որին իրենց բառերով դզում է Թբիլիսիի քաղաքապետ մոդայամոլ, գեղեցիկ կազմվածքով Կախա Կալաձեն։

Ա՛յ այս զանգվածն իրենից անկախ ձեռք է բերել երկրի բախտը որոշելու հիմնավոր իրավունք, առանց պարտավորությունների։

Սրանց ֆենոմենի մասին քչերն են գիտակցում, որն էլ քաղաքակրթական հիմքի վրա հնարավոր քաղաքական փոփոխությունների պատճառ է հանդիսանալու:

Եթե հաշվի առնենք,որ այդ զանգվածը հիմնականում կապ չունի եկեղեցու հետ, ապա առնվազն տարակուսելի կլինի սրբազան շարժման հետ դրանց հնարավոր համագործակցության հարց քննարկելը։

Երկրի առաջին պաշտոնյայի տիկտոկում հայտնվելը, երիտասարդական հեծանվային ցուցադրակրկեսը, վկայում են որ ՔՊ կուրատորների մոտ արդեն իսկ կա խորը մտահոգություն կալիտուլյանտի ապագայի հետ կապված։

Իսկ ինչ պետք է անի ընդդիմադիր քաղաքացին և նրանց միավորումները։

Պետք է երեսով շուռ գալ դեպի երիտասարդությունը, որովհետեւ նա է հեռացնելու Նիկոլին։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 495

Մեկնաբանություններ