ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Խնդիրը ձևական փաստաթուղթ ստանա՞լն է, թե՞ կան այլ հարցեր, որոնք այսբերգի չերևացող հատվածում են

Խնդիրը ձևական փաստաթուղթ ստանա՞լն է, թե՞ կան այլ հարցեր, որոնք այսբերգի չերևացող հատվածում են
09.08.2024 | 15:27

Հայաստանի ու Ադրբեջանի միջև պայմանավորվածությունը` ռեգիոնալ ապաշրջափակման հարցը հանել «խաղաղության փաստաթղթից» և առանձին քննարկել, մեծ թվով հարցեր է առաջացնում:

Ի սկզբանե «խաղաղության պայմանագիրը» 3 խոշոր բաղադրիչ ուներ` Արցախի հարց, ռեգիոնալ ապաշրջափակում և սահմանների դելիմիտացիա/դեմարկացիա:

Հիմա դրա երկու առանցքային կետերը դուրս են եկել և բանակցությունները մեծ հաշվով միայն սահմանների դելիմիտացիայի շուրջ է մնացել:

Բայց այստեղ է, որ գլխավոր հարցն է առաջանում, եթե երկկողմ օրակարգի հիմնական դրույթները հարաբերությունների նորմալացման փաստաթղթով չեն քննարկվում, ապա ի՞նչ կտա ինչ-որ տեսքով պայմանագրի ստորագրումը:

Այսինքն, խնդիրը ձևական փաստաթուղթ ստանա՞լն է, թե՞ կան այլ հարցեր, որոնք այսբերգի չերևացող հատվածում են:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3878

Մեկնաբանություններ