Գվատեմալայի հյուսիսում երկու դպրոցականների սպանության համար կասկածվող 35-ամյա Հուլիո Սակիլին կատաղած ամբոխը Լինչի դատաստանի է ենթարկել` ողջ-ողջ այրելով:
Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն հայտարարել է խորհրդարանական ընտրություններում իր գլխավորած Ազատության և ժողովրդավարության ազգային կուսակցության հաղթանակի մասին:
BBC-ի իրականացրած ուսումնասիրությունները վկայում են, որ Իրաքի ոստիկանները պարբերաբար հետապնդումներ են իրականացնում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց նկատմամբ:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան երկուշաբթի ընդունել է «մարդու անվտանգություն» հասկացությունը սահմանող բանաձև, որը հաստատում է ազատության և հավասարության մեջ ապրելու մարդու իրավունքը, ինչպես նաև պաշտպանում է աղքատությունից: