-
10.12.2020|
23:05
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղարաբաղում հակամարտության կարգավորման գործընթացում կարևոր դեր է ունեցել։
-
10.12.2020|
22:57
Քաղաքական հայտարարությունները չպետք է խափանեն ձեռք բերված արդյունքը ՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը:
-
10.12.2020|
22:52
Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ուղիներ փնտրեն տարածաշրջանում խոր հակասություններն ու տարակարծություններն իրենց շահերին համապատասխանեցնելու համար՝ բրիֆինգում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
-
10.12.2020|
22:35
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դեկտեմբերի 10-ին ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարությամբ նախատեսված տնտեսական հաղորդակցման ուղիների ապաշրջապակման հարցին:
-
10.12.2020|
22:33
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում զորահանդեսի ժամանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղում «արդարության հաղթանակի» և ակնարկել պատերազմի հնարավոր շարունակության մասին՝ ընդհուպ մինչև Հայաստանի տարածքի զավթումը:՝ գրում է Московский Комсомолец-ը:
-
10.12.2020|
22:28
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնն արձանագրել է թուրքական ռազմական ուժերի նոր շարասյան մուտքը Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգ:
-
10.12.2020|
22:27
«Հայաստանը պետք է խելքի գա: Հայ քաղաքական գործիչները, սփյուռքը դատապարտել են իրենց ժողովրդին դժբախտության: Եթե հայ ժողովուրդը կարողանա դասեր քաղել ղարաբաղյան պատերազմից, տարածաշրջանում նոր դարաշրջան կսկսվի»:
-
10.12.2020|
22:23
ԱԳ նախարար Արա Այվազյանը տեսաուղերձ է հղել «Զանգվածային լրատվամիջոցների դերը ցեղասպանությունների կանխարգելման գործում. թվային դարաշրջանի հեռանկարներն ու վտանգները» խորագրով հեռավար միջոցառմանը.
-
10.12.2020|
22:22
Արևմուտքը պատրաստ է բազմաթիվ պատճառներ ներկայացնել՝ Ռուսաստանին հերթական անգամ մեղադրելու այլ պետությունների գործերին «միջամտության» համար՝ RT հեռուստատեսությանը հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ Մոսկվան մեղադրվում է Բելառուսում և Լեռնային Ղարաբաղում միջամտելու համար:
-
10.12.2020|
22:20
Վրաստանի «Վրացական երազանք» կուսակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրելու է Գեորգի Գախարիային՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն։