-
07.12.2020|
22:38
Ադրբեջանի խորհրդարանը դեկտեմբերի 11-ին կքննարկի ռազմական դրությունը չեղարկելու նախագահի հրամանագիրը։ Իլհամ Ալիևի հրամանագրով ռազմական դրությունը պետք է չեղյալ հայտարարվի դեկտեմբերի 12-ին՝ 00։00-ին:
-
07.12.2020|
22:37
Մոսկվան հետաքրքրված է Լեռնային Ղարաբաղի հարցով հումանիտար խնդիրների լուծմամբ, Երևանի հետ այդ ուղղությամբ մի շարք քայլեր են ուրվագծվել՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ բանակցություններից հետո։
-
07.12.2020|
13:10
88 տարեկանում մահացել է հայանպաստ դիրքորոշումներով հայտնի ԱՄՆ սենատոր Փոլ Սարբեյնսը՝ հայտնել է նրա որդին` կոնգրեսական Ջոն Սարբեյնսը:
-
07.12.2020|
13:08
ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը սենատոր Ջեյմս Լանքֆորդի հետ The Wall Street Journal-ի համար համատեղ հոդվածում վերստին կրկնել է Թուրքիայի դեմ ռուսական C-400 զենիթահրթիռային պաշտպանության համակարգեր գնելու համար պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտությունը:
-
07.12.2020|
13:07
Ըստ հունական լրատվամիջոցների` Միջեկրական ծովի արևելյան հատվածում լուրջ միջադեպ է տեղի ունեցել թուրքական և եգիպտական հածանավերի միջև, հայտնում է almasdarnews.com -ը:
-
07.12.2020|
13:05
Ռումինիայի ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, էքզիթփոլի արդյունքներով, նվազագույն առավելությամբ հաղթում է կիրակի օրն անցկացված խորհրդարանական ընտրություններում: Սոցիալ-դեմոկրատները հավաքել են ընտրողների ձայների 30,5%-ը, իշխող Ազգային-ազատական կուսակցությունը՝ 29,8%:
-
07.12.2020|
09:36
2886 սպանված, 100 անհայտ կորած, 1 245 վիրավոր շարունակում է բուժումը հոսպիտալներում՝ հայտարարել է Ադրբեջանի ՊՆ-ն դեկտեմբերի 3-ին:
-
06.12.2020|
21:34
ՌԴ ԱԳՆ-ն ներկայացրել է դեկտեմբերի 7-ին աշխատանքային այցով Մոսկվա այցելող ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ բանակցությունների մանրամասները: ՌԴ ԱԳՆ-ում բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ-ի գծով արտաքին քաղաքական փոխգործակցության, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում, ՍԾՏՀ-ում, միջազգային այլ ֆորումներում դիրքորոշումների համակարգման հարցերի ողջ սպեկտրը: Տեղի կունենա մտքերի առարկայական փոխանակում միջազգային և տարածաշրջանային թեմաների շուրջ։
-
06.12.2020|
14:12
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: «Դեկտեմբերի 6-7-ը Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը աշխատանքային այց է կատարելու Մոսկվա», հայտնում են ԱԳՆ-ից։
-
06.12.2020|
14:09
The National Interest-ը գրում է՝ ադրբեջանցիները նոյեմբերի 10-ը նշում են որպես ղարաբաղյան պատերազմում Հայաստանի նկատմամբ տարած հաղթանակի օր: Բայց երբ հաղթանակի արբեցուցիչ զգացումը մնա անցյալում, նրանք կհասկանան, որ սա Ադրբեջանի իրական անկախության ավարտի սկիզբն է: