ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Տոտալ պայքար բոլոր «ճակատներում»

Տոտալ պայքար բոլոր «ճակատներում»
05.08.2008 | 00:00

ՕՊԵՐԱՑԻԱ «ՎԵՐԱԴԱՐՁ»
«Իրավունք de facto»-ն արդեն կանխատեսել էր, որ վերջին ամիսներին Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև գրեթե չքողարկվող մրցակցությունն առաջիկայում կարող է տարածվել նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրական զարգացումների վրա: Իշխանությանը վերադառնալու կամ առնվազն պահպանելու նպատակ ունեցող երկրորդ նախագահը, ամենայն հավանականությամբ, հստակ հաշվարկել է, որ իր վերադարձի օպերացիան հաջողությամբ իրականացնելու համար անհրաժեշտ է տեղերում ապահովել իր մարդկանց ներկայությունը: Այս առումով աշնանը Երևանի մի շարք համայնքներում կայանալիք թաղապետերի ընտրությունները գործունեության հրաշալի ասպարեզ են բացում էքսնախագահի համար: Եվ պատահական չէ, որ մամուլում արդեն իսկ հավաստի տեղեկություններ են եղել, որ, օրինակ, Արաբկիր համայնքում հանրապետականների և գործող նախագահի «դաբրոն» ստացած գործող թաղապետ, ՀՀԿ Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավար Հովհաննես Շահինյանի դեմ կարող է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանի «պրոյեկտ» համարվող գործարար, ծագումով կիրովաբադցի Ալբերտ Երիցյանը: Իսկ օրերս քաղաքական շրջանակներում սկսեցին լուրեր տարածվել, թե, ի վերջո, գործող նախագահի հետ լեզու գտած Կենտրոնի ներկայիս թաղապետ Գագիկ Բեգլարյանին նույնպես Ռոբերտ Քոչարյանի թիմն այլընտրանք է փնտրում: Թեկնածուների շարքում նշվում է անգամ հանրահայտ էլիտար շինարար Սամվել Մայրապետյանի անունը: Գրեթե նույն պատկերն է Քանաքեռ-Զեյթուն համայնքում, որտեղ հանրապետականների թեկնածուին որպես այլընտրանք պատրաստվում են առաջադրել պրոքոչարյանական «Բարգավաճ Հայաստան»-ի ազդեցիկ դեմքերից մեկի հովանավորյալին: Պակաս խճճված չէ վիճակը նաև Նոր Նորքի թաղապետի ընտրությունների շուրջ, որտեղ, ի տարբերություն վերոհիշյալ համայնքների, լուրջ տարաձայնություններ կան հենց հանրապետականների շարքերում:

Դիտվել է՝ 3695

Մեկնաբանություններ