Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Ինչքա՜ն կարևոր են մեր օրերը

Ինչքա՜ն կարևոր են մեր օրերը
11.09.2024 | 20:42

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի բանտարկության 454-րդ օրն է։

Հուսանք՝ վերջինը։ Նրա անազատությունը շարունակվելու է տանը՝ ևս 3 ամիս ժամկետով։

Նաև քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի բանտարկության 357-րդ օրն է։ Նրա մեկ տարվա անազատությունն ավարտվելու է 8 օրից։

Գործի բերումով ստիպված եմ լինում շատ ժամանակ անցկացնել «ճաղերի հետևում»՝ տեսակցելով պաշտպանյալներիս։

ՈՒ ամեն անգամ բանտերից դուրս գալիս մի բան եմ մտածում՝ ինչքա՜ն կարևոր են մեր օրերը։

Դրանցից յուրաքանչյուրը։

Մեկ առանձին վերցված օրը։

Առավոտը - միջօրեն - իրիկունը - գիշերը։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 1934

Մեկնաբանություններ