Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Հունաստանը և Թուրքիան բանակցություններ են սկսում

Հունաստանը և Թուրքիան բանակցություններ են սկսում
25.01.2021 | 21:41

Հունաստանը և Թուրքիան, 5 տարվա դադարից հետո, որը նշանավորվել է լարված հարաբերություններով, երկուշաբթի բանակցություններ են սկսում՝ փորձելով կանխել Էգեյան և Միջերկրական ծովի արևելյան հատվածում հետագա ռազմական բախումները՝ հայտնում է The Guardian-ը:

Բարձր մակարդակի շփումները վերսկսվում են ձգձգվող լարվածությունից հետո, որը պատմական մրցակիցներին պատերազմի եզրին էր հասցրել:

Դիտվել է՝ 2490

Մեկնաբանություններ