ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ելիսեյան պալատը տեղեկացրել է Մակրոնի վիճակի մասին

Ելիսեյան պալատը տեղեկացրել է Մակրոնի վիճակի մասին
19.12.2020 | 22:02

Ելիսեյան պալատը հաղորդել է, որ կորոնավիրուսով վարակված Էմանուել Մակրոնը հազում է, մարմնի ցավեր և հոգնածություն ունի, բայց ընդհանուր առմամբ նրա վիճակը գնահատվում է կայուն: Երկու օր առաջ Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մոտ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ցույց տվել, նա ինքնամեկուսացել է և կաշխատի հեռավար:

Դիտվել է՝ 3112

Մեկնաբանություններ