ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Коммерсантъ-ի անդրադարձը ԱՊՀ նիստում Ալիևի՝ Փաշինյանին պաշտպանելուն

Коммерсантъ-ի անդրադարձը ԱՊՀ նիստում Ալիևի՝ Փաշինյանին պաշտպանելուն
19.12.2020 | 22:00

Коммерсантъ-ը անդրադարձել է ԱՊՀ երկրների ղեկավարների առցանց գագաթաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ծավալուն ելույթին՝ նվիրված ԼՂ-ում ՀՀ-ի նկատմամբ տարած հաղթանակին: «Բաքվի էմիսարի բենեֆիսն ԱՊՀ-ում» խորագրով անդրադարձում պարբերականի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը նշել է, որ Նիկոլ Փաշինյանը հարգելի պատճառներով չի մասնակցել նիստին, մինչդեռ Ալիևը չափազանց ակտիվ է եղել:

«Հաղթողը, հավանաբար, հաճույքով նույն եթերին կմասնակցեր հաղթվածի հետ»,-ենթադրում է հեղինակը՝ անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, որ Փաշինյանի օրոք իշխանությունները սադրիչ հայտարարություներով տապալել են ԼՂ խաղաղ կարգավորման բանակցությունները: Ըստ Կոլեսնիկովի՝ այս ելույթում, սակայն, անսպասելի եղավ այն, որ Ալիևը նետվեց հայ ժողովրդի ցասումից պաշտպանելու Նիկոլ Փաշինյանին: «Հիմա իրավիճակը Հայաստանում շատ լարված է ... Ես ոչինչ չեմ մեկնաբանի ... Որովհետև Հայաստանի վարչապետը չի մասնակցում մեր հանդիպմանը ... Պարտված բանակը Փաշինյանի բանակը չէ: Սա այն բանակն է, որը ստեղծում էին Քոչարյանն ու Սարգսյանը 20 տարի շարունակ: Եվ մեր քաղաքները չեն ավերվել Փաշինյանի բանակի կողմից: Նա նման հրահանգներ չի տվել»,-Ալիևի ելույթից մեջբերում է արել հեղինակն ու հաջորդիվ ներկայացրել այս առնչությամբ իր տեսակետը: «Դժվար է ասել, թե ինչի էր ձգտում Ադրբեջանի նախագահը: Բայց եթե նա ցանկանում էր, որ հայերը վերջնականապես ատեն իրենց վարչապետին, նա պետք է ասեր հենց այս խոսքերը: Թշնամին ոչ թե տրորեց հաղթվածին, այլ պաշտպանեց նրան: Այս պարտվողի հետ ամեն ինչ պարզ է ... Հաղթողին անհրաժեշտ է, որ Հայաստանը հենց այսպիսի ղեկավար ունենա: Այո՛, Նիկոլ Փաշինյանին կարելի է անիծել նոր թափով»,-եզրափակել է Կոլեսնիկովը:

Դիտվել է՝ 2577

Մեկնաբանություններ