ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Թրամփի վերջին հրաժեշտը Էրդողանին

Թրամփի վերջին հրաժեշտը Էրդողանին
18.12.2020 | 11:56

Հունաստանի-ն Kathimerini նշում է, որ Մերկելը կոչ է արել եվրոպացի գործընկերներին «սպասել ԱՄՆ-ի նոր վարչակազմին»՝ հաշվի առնելով, որ այդ ժամանակ Անկարան ավելի չափավոր քաղաքականություն կվարի: Իսկ եթե շարունակվեն ճնշումները Թուրքիայի վրա, ավելի է մերձենալու Մոսկվայի ու Պեկինի հետ:

Բայց հեռացող նախագահ Դոնալդ Թրամթի վարչակազմը հարվածը Եվրոպային ուղղեց: ԱՄՆ-ը պետդեպարտամենտը հաղորդել է, որ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության (SSB) դեմ սահմանվել են պատժամիջոցներ՝ «համապատասխան Ամերիկայի հակառակորդներին դիմակայության օրենքի 231 հոդվածի (CAATSA)՝ Ռոսօբորոնէքսպորտի հետ խոշոր գործարքին գիտակցված մասնակցության համար», իմա՝ С-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու: Վիզային սահմանափակումներ են մտցվել SSB-ի նախագահ Իսմայիլ Դեմիրի, փոխնախագահ Ֆարուկ Իգիթի, տիեզերքի և օդային պաշտպանության բաժնի վարիչ Սերհատ Գենկօղլուի, SSB-ի հակաօդային պաշտպանության համակարգերի տարածաշրջանային ծրագրերի ղեկավար Մուստաֆա Ալպեր Դենիզի դեմ: ԱՄՆ պետքարտուղարի միջազգային անվտանգության և միջուկային զենքի չտարածման հարցերով օգնական Քրիստոֆեր Ֆորդը ընդգծել է, որ «Թուրքիայի՝ С-400 համակարգերի գնումը Վաշինգտոնին այլ ընտրություն չի թողել, բացի պատտժամիջոցներ մտցնելը»:

Մինչ այդ Վաշինգտոնը հեռացրել էր Անկարային F-35 կործանիչների արտադրության համատեղ բազմակողմանի գործընկերությանը մասնակցությունից: Միով բանիվ՝ Թրամփի վարչակարգը վճռել է վերջում «քաղաքականապես մտրակել Թուրքիային» ոչ նրա համար, որ, ինչպես ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ, խարխլելու «Թուրքիայի կամ ԱՄՆ-ի որևէ այլ գործընկերոջ ռազմական հնարավորություններն ու մարտունակությունը», այլ որպեսզի ստիպի Ռուսաստանին «վնասներ կրել՝ ի պատասխան իր լայնամասշտաբ թշնամական գործողությունների»: Անկարան պատասխանել է, իհարկե, բավականին սուր, բայց ինքնատիպ: Էրդողանը հայտարարել է, որ ռուսական С-400-ներ գտնելու դիմաց ԱՄՆ պատժամիջոցները «հարգանքի բացակայության դրսևորում են ՆԱՏՕ-ի գործընկերոջ նկատմամբ, որ կարող է ավելի սրել երկու երկրների հարաբերությունները»: Թուրքիայի ԱԳՆ-ն անոնսել է պատասխան պատժամիջոցները, թեպետ Թուրքիան «պատրաստ է այդ հարցը լուծել դաշնակցային ոգով՝ երկխոսության ու դիվանագիտության միջոցով»: Անկարան փորձում է պատժամիջոցների միջադեպը հանգեցնել սոսկ ԱՄՆ-ում «հակաթուրքական լոբբիի» գործունեությանը՝ պատրաստվելով Ջո Բայդենի նոր վարչակազմի հետ հաղորդակցությանը: Իսկ Բայդենը սուր քննադատում էր Էրդողանի քաղաքականությունը, խոստանում էր շփումներ հաստատել Թուրքիայի ընդդիմության հետ, որ «Թուրքիան վերադարձնի ժողովրդավարության գիրկը»:

Էրդողանն ակնարկում է, որ պետք չէ մեծ նշանակություն տալ նախընտրական հայտարարություններին նոր նախագահի, ում «լավ գիտի», որովհետև ակցելել է իր տուն: Թուրքիայի նախագահը վստահ է, որ «մենք կնստենք ու կխոսենք Բայդենի հետ, երբ պաշտոնը ստանձնի»: Այդ սցենարը հնարավոր է: Բայց ամերիկացի շատ փորձագետների կարծիքով՝ բանակցությունները հաջող կլինեն, եթե առաջարկվի «նոր օրակարգ՝ համակցված տարածաշրջանային տեղաշարժերով Կովկասից մինչև Պարսից ծոց, որ ներառում է նոր մերձավորարևելյան ալյանսներ՝ Թուրքիայի տարածաշրջանային դերի բարձրացումով»: Այլ փոխանակության Էրդողանը չի գնա և նրան շրջել դեպի արևմտյան ալյանս նախկին պայմաններով, որ ԱՄՆ-ը առաջարկում էր թուրքերին, արդեն չի հաջողվի: Այլապես, գտնում է Bloomberg-ը, «Թուրքիան կշարունակի փուշ մնալ ՆԱՏՕ-ի իր գործընկերների կողի մեջ»: Հնարավոր տարբերակները՝ համոզել Վաշինգտոնին, որ Թուրքիան «ի զորու է զսպող ազդեցություն ունենալ Ռուսաստանի աճող դերի վրա Անդրկովկասում ու Մերձավոր Արևելքում», որ «թելադրում է Թուրքիայի հետ հատուկ հարաբերությունների հաստատում Արևմուտքի կողմից»: Այդ մասին է խոսել ԱՄՆ-ի նախկին դեսպան ՌԴ-ում և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն: Նա գտնում է, որ Բայդենը պետք է վերաիմաստավորի «Թուրքիայի ռազմավարական կարևորությունը իր առավել ակտիվ մասնակցության համար Մերձավոր Արևելքում ու Անդրկովկասում, որտեղ աճում է նախևառաջ Ռուսաստանի ազդեցությունը՝ Անկարայի ինքնուրույն քաղաքականության դեպքում»: Թուրք փորձագետ Սինան Ուլգենի կարծիքով՝ «Թուրքիայի ներկա դիվանագիտության ամբողջ արվեստը Արևմուտքի ու Ռուսաստանի հետ հարաբերություններում խաղադրույքներն անվերջ բարձրացնելն է»: Թուրքիան միշտ խաղարկել է Ռուսաստանին, հիմա նրան է միացել Ադրբեջանը: Անկարան ու Բաքուն համարյա միանման հայտարարություններ են արել՝ դատապարտելով Թուրքիայի դեմ ԱՄՆ պատժամիջոցների սահմանումը, անվանելով «միջազգային իրավունքին առոգանտ վերաբերմունքի օրինակ»: Մեծ Մերձավոր Արևելքում նոր աշխարհաքաղաքական մեսսայի պարտիտուրան գրվում է ոչ միայն ԱՄՆ-ում:
Ստանիսլավ Տարասով, Regnum


Հ.Գ. Իհարկե, Ռուսաստանը համարում է, որ այդ պարտիտուրայի համահեղինակն է ու իրեն հաջողվել է ընդմիշտ ԱՄՆ-ին ու ԵՄ-ին դուրս մղել ոչ միայն Մեծ Մերձավոր Արևելքից, այլև Հարավային Կովկասից: Խաղաքարտերը խառնեց Թրամփի չվերընտրվելը, հայտնի չէ Բայդենը ինչ արտաքին քաղաքականություն կվարի, ենթադրելի է, որ նա կվերականգնի ԱՄՆ-ի միջազգային ազդեցությունը ու կփորձի վերադառնալ այն տարածաշրջաններ, որտեղից Դոնալդ Թրամփը հեռացել է: Իսկ Անկարան շարունակելու է իր դիվանագիտության «արվեստը»՝ խաղարկել ԱՄՆ-ի ու ՌԴ-ի հակասությունները և նրանցից ավելին պոկելու քաղաքականությունը: Ու նրան այդ հարցում օգնելու է ԵՄ-ն, եթե Մերկելից հետո Գերմանիայում իշխանությունը մնա նրա կողմնակիցներին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 14577

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ