ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Առա­ջարկ­նե­րի ուր­վա­գիծ

Առա­ջարկ­նե­րի ուր­վա­գիծ
11.12.2020 | 01:52

Եվ այս­պես, Փա­շի­նյա­նի ա­ղե­տա­բեր վար­չա­պե­տու­թյու­նը Հա­յաս­տա­նը հասց­րեց գրե­թե ա­նե­լա­նե­լի ի­րա­վի­ճա­կի, ո­րից ելք գտ­նե­լու հա­մար անհ­րա­ժեշտ են վճ­ռա­կան ան­հա­պաղ և ար­տա­կարգ քայ­լեր, ար­մա­տա­կան փո­փո­խու­թյուն­ներ և ներ­քին, և ար­տա­քին քա­ղա­քա­կան աս­պա­րեզ­նե­րում։ Սկ­սենք ար­տա­քին գոր­ծո­նից, քա­նի որ ակ­ներևա­բար ստեղծ­ված հան­գա­մանք­նե­րում ա­ռաջ­նա­յի­նը հենց ար­տա­քին գոր­ծոնն է։ Ա­վե­լի կոնկ­րետ՝ վտանգ­ված է հայ ժո­ղովր­դի գո­յու­թյու­նը, և սե­րունդ­նե­րի ա­պա­գան կա­րե­լի է ե­րաշ­խա­վո­րել բա­ցա­ռա­պես ար­տա­քին քա­ղա­քա­կան ճիշտ կողմ­նո­րո­շում­ներ ու դաշ­նակ­ցա­յին հա­րա­բե­րու­թյուն­ներ զար­գաց­նե­լու և խո­րաց­նե­լու դեպ­քում։

ԱՐ­ՏԱ­ՔԻՆ ՔԱ­ՂԱ­ՔԱ­ԿԱՆ Օ­ՐԱ­ԿԱՐԳ


Խոր­հր­դա­յին Միու­թյան փլու­զու­մից հե­տո Հա­յաս­տա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը չի ե­ղել հետևո­ղա­կան։ Ա­ռա­ջին նա­խա­գա­հի օ­րոք եր­կի­րը ան­ցել է յու­րա­քան­չյուր նո­րան­կախ երկ­րին հա­տուկ փու­լե­րը՝ ան­դա­մակ­ցու­թյուն մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին, երկ­կողմ դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հաս­տա­տում, հա­յե­ցա­կար­գա­յին մո­տե­ցում­նե­րի ձևա­վո­րում։ Երկ­րորդ նա­խա­գա­հը որ­դեգ­րել է այս­պես կոչ­ված կոմպ­լե­մեն­տար քա­ղա­քա­կա­նու­թյուն, ո­րը քիչ թե շատ ընդ­հա­նուր գծե­րով շա­րու­նա­կել է եր­րոր­դը, թեև ո­րո­շա­կի պա­հից սկ­սած հա­րա­բե­րու­թյուն­նե­րը Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան հետ ե­ղել են ա­վե­լի սերտ, քան Արևմուտ­քի։
Այս ի­րա­վի­ճա­կը կտ­րուկ փոխ­վեց 2018 թ. պսևդո-հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո, երբ իշ­խա­նու­թյան ե­կան բա­ցա­հայ­տա­բար արևմտա­մետ ռու­սա­տյաց ու­ժե­րը։ Մի կող­մից ռուս­նե­րի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կտ­րուկ վատ­թա­րա­ցու­մը, մյուս կող­մից կո­ռուպ­ցիոն ճա­հի­ճը, ո­րի մեջ Հա­յաս­տա­նը ա­վե­լի խոր ընկ­ղմ­վեց, նոր վար­չա­կար­գի օ­րոք թու­լաց­րին երկ­րի տն­տե­սու­թյունն ու մշա­կույ­թը, ծանր հար­ված հասց­րին բա­նա­կին ու դրա մար­տու­նա­կու­թյա­նը։


Ա­ռանց խո­րա­նա­լու պա­տե­րազ­մա­կան ա­ղե­տի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան պատ­ճառ­նե­րի մեջ՝ հարկ է շեշ­տել, որ ար­դեն այս փու­լում կա­րե­լի է հետևու­թյուն­ներ ա­նել, թե ինչ­պի­սին պի­տի լի­նի Հա­յաս­տա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կան կողմ­նո­րո­շու­մը։ Ա­ռանց Ռու­սաս­տա­նի հետ սերտ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի զար­գաց­ման Հա­յաս­տա­նը գնա­լով թու­լա­նա­լու է, դառ­նա­լու է էլ ա­վե­լի ան­պաշտ­պան, և երկ­րի ա­ռաջ ան­խու­սա­փե­լիո­րեն բաց­վե­լու է պատ­մու­թյան է­ջե­րից որ­պես ան­կախ պե­տու­թյուն ջնջ­վե­լու մռայ­լա­գույն հե­ռան­կա­րը։


Պա­տե­րազմն ակ­ներևա­բար ցույց տվեց, որ մեր ժո­ղովր­դի գո­յատևու­մը ամ­բող­ջո­վին կախ­ված է Ոու­սաս­տա­նի ա­ջակ­ցու­թյու­նից և օգ­նու­թյու­նից։ Այս­պես կա­րող էր և չլի­նել, բայց մենք, կար­ծես թե, ան­ցել ենք այն կրի­տի­կա­կան կե­տը, երբ դեռ կա­րող էինք մտա­ծել ա­վե­լի ինք­նու­րույն քա­ղա­քա­կա­նու­թյուն վա­րե­լու մա­սին։ Ի­հար­կե, կա­րե­լի է դա­տա­փե­տել վար­չա­պետ Փա­շի­նյա­նի քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, բայց ա­ռաջ­նա­հեր­թը դա չէ։ Խն­դիրն այն է, որ անհ­րա­ժեշտ է ու­նե­նալ մի կա­ռա­վա­րու­թյուն, ո­րը կկա­րո­ղա­նա կա­յաց­նել կա­ռու­ցո­ղա­կան, դե­պի ա­պա­գան միտ­ված ստ­րա­տե­գիա­կան ո­րո­շում­ներ։ Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հար­ցը քն­նար­կե­լիս նախ և ա­ռաջ պետք է մտա­ծել, թե ինչ ձև են ըն­դու­նե­լու այդ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, որ­պես­զի ու­նե­նանք ա­պա­հով, անվ­տանգ Հա­յաս­տան։ Իմ խո­րին հա­մոզ­մամ՝բ այդ ձևը կոն­ֆե­դե­րա­տիվ հա­րա­բե­րու­թյուն­ներն են։


Կոն­ֆե­դե­րա­տիվ հա­րա­բե­րու­թյուն­ներ ա­սե­լով՝ նկա­տի ու­նենք մո­տա­վո­րա­պես Եվ­րո­պա­կան Միու­թյան կամ Ռու­սաս­տա­նի և Բե­լա­ռու­սի Միու­թե­նա­կան Պե­տու­թյան օ­րի­նակ­նե­րը։ Նման կա­ռույ­ցին ան­դա­մակ­ցե­լը ա­մենևին չի խա­թա­րում Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խա­նու­թյան հիմ­քե­րը։ Մենք, ի­հար­կե, զի­ջե­լու ենք ինք­նիշ­խա­նու­թյան ո­րոշ կարևոր ատ­րի­բուտ­ներ, ինչ­պես Եվ­րո­պա­կան Միու­թյու­նում է, կամ ինչ­պես կլի­նի Բե­լա­ռու­սի և Ռու­սաս­տա­նի դեպ­քում, երբ Միու­թե­նա­կան Պե­տու­թյու­նը սկ­սի գոր­ծել ամ­բողջ ծա­վա­լով։ Սա­կայն փո­խա­րե­նը ձեռք ենք բե­րե­լու անվ­տան­գու­թյան ա­մուր և կա­յուն ե­րաշ­խիք­ներ։ Հպան­ցիկ ա­սենք, որ ՀԱՊԿ-ի ան­դա­մակ­ցու­թյու­նը, ինչ­պես ցույց տվեց պա­տե­րազ­մը, չի կա­րող հու­սա­լի ե­րաշ­խիք­ներ տալ, հաշ­վի առ­նե­լով թյուր­քա­կան պե­տու­թյուն­նե­րի առ­կա­յու­թյունն այդ կազ­մա­կեր­պու­թյու­նում։


Հարկ ե­ղած դեպ­քում կա­րե­լի է ա­վե­լի ման­րազ­նին վեր­լու­ծու­թյան են­թար­կել Ռու­սաս­տա­նի հետ կոն­ֆե­դե­րա­ցիա կազ­մե­լու գա­ղա­փա­րը։ Մնում է ա­վե­լաց­նել, որ Ռու­սաս­տա­նի հա­մար այս տար­բե­րա­կը պետք է որ լի­նի միան­գա­մայն ըն­դու­նե­լի, նաև ող­ջու­նե­լի՝ հաշ­վի առ­նե­լով Ցա­րա­կան կայս­րու­թյան և Խոր­հր­դա­յին Միու­թյան եր­բեմ­նի զո­րու­թյու­նը վե­րա­կանգ­նե­լու ռու­սա­կան քա­ղա­քա­կան և ռազ­մա­կան ղե­կա­վա­րու­թյան հա­մառ ջան­քե­րը (Պու­տի­նի դոկտ­րի­նա)։

ՆԵՐ­ՔԱ­ՂԱ­ՔԱ­ԿԱՆ Օ­ՐԱ­ԿԱՐԳ


Ներ­քա­ղա­քա­կան օ­րա­կար­գը կա­րե­լի է բա­ժա­նել եր­կու մա­սի՝ հա­կաճգ­նա­ժա­մա­յին ար­տա­կարգ ու հրա­տապ քայ­լեր և եր­կա­րա­ժամ­կետ մի­ջո­ցա­ռում­ներ։
ա) Հա­կաճգ­նա­ժա­մա­յին քայ­լեր
Նախ և ա­ռաջ անհ­րա­ժեշտ է բա­նակ­ցել ռու­սա­կան կող­մի հետ՝ հիմք ըն­դու­նե­լով կոն­ֆե­դե­րա­տիվ միու­թյան գա­ղա­փա­րը։ Կար­ծում ենք, սա կն­պաս­տի, որ ռու­սա­կան ա­ջակ­ցու­թյու­նը հայ­րե­նան­վեր ու­ժե­րին դառ­նա ա­վե­լի ին­տեն­սիվ ու ար­դյու­նա­վետ։ Սա պետք է ա­նել ան­հա­պաղ, ա­ռանց սպա­սե­լու կա­պի­տու­լյան­տա­կան կա­ռա­վա­րու­թյան հե­ռաց­մա­նը։ Կար­ծում ենք, Հայ­րե­նի­քի Փր­կու­թյան Շար­ժու­մը այն ձևա­չափն է, ո­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը ի զո­րու կլի­նեն վա­րե­լու հա­մա­պա­տաս­խան բա­նակ­ցու­թյուն­նե­րը, թե­կուզ ա­ռայժմ ոչ պաշ­տո­նա­կան մա­կար­դա­կով։
Նոր իշ­խա­նու­թյուն­նե­րի ա­ռաջ­նա­հերթ խն­դիրն է լի­նե­լու կա­յու­նաց­նել ներ­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կը և չե­զո­քաց­նել ներ­քին վտանգ­նե­րը։ Սա անհ­նար է ա­նել ժո­ղովր­դա­վա­րա­կան մե­թոդ­նե­րով։ Ա­հա թե ին­չու անհ­րա­ժեշտ է ո­րո­շա­կի ժա­մա­նա­կով հաս­տա­տել ան­ցու­մա­յին շր­ջան, ո­րի ըն­թաց­քում կծա­վալ­վի եր­կու զու­գա­հեռ գոր­ծըն­թաց։ Ա­ռա­ջին, պա­տաս­խա­նատ­վու­թյան կկանչ­վեն ան­կա­խու­թյու­նից ի վեր հայ ժո­ղովր­դի ազ­գա­յին շա­հե­րի և պե­տա­կա­նու­թյան դեմ ոճ­րա­գոր­ծու­թյուն կա­տա­րած ան­ձինք, ին­չը են­թադ­րում է դա­տա-ի­րա­վա­կան հա­մա­կար­գի լար­ված աշ­խա­տանք։ Երկ­րորդ, կձեռ­նարկ­վեն քայ­լեր՝ դնե­լու հի­րա­վի նոր Հա­յաս­տա­նի ի­րա­վա­կան քա­ղա­քա­կան հիմ­քե­րը։


Ըստ այդմ, ամ­բողջ ան­ցու­մա­յին շր­ջա­նի ըն­թաց­քում ռազ­մա­կան դրու­թյու­նը պետք է փո­խա­րին­վի ար­տա­կարգ դրու­թյամբ։ Հաշ­վի առ­նե­լով ներ­կա­յումս Հա­յաս­տա­նի առջև ծա­ռա­ցած ահ­ռե­լի մար­տահ­րա­վեր­նե­րը՝ ա­ռա­ջարկ­վում է ստեղ­ծել կո­լե­գիալ ղե­կա­վա­րու­թյուն մի շարք կու­սակ­ցու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից և ան­հատ­նե­րից։


բ) Եր­կա­րա­ժամ­կետ քայ­լեր
Հի­րա­վի նոր Հա­յաս­տան կա­րող է կա­ռուց­վել բա­ցա­ռա­պես նոր սահ­մա­նադ­րու­թյուն ըն­դու­նե­լու դեպ­քում։ Ինչ­պես և ա­ռա­ջար­կել եմ 2018 թ. լույս տե­սած «Սահ­մա­նա­դիր Ժո­ղով» խո­րագ­րով իմ վեր­լու­ծա­կան ակ­նար­կում, նոր սահ­մա­նադ­րու­թյու­նը, մաս­նա­վո­րա­պես, պետք է նե­րա­ռի ե­րեք հիմ­նա­րար տարր:


1. Պրեամ­բու­լա, ո­րը պա­րու­նա­կե­լու է ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սու­թյուն, քա­նի որ սրա­նից են բխե­լու բո­լոր մյուս ռազ­մա­վա­րու­թյուն­ներն ու հա­յե­ցա­կար­գե­րը։
2. Իշ­խա­նու­թյան նա­խա­գա­հա­կան հա­մա­կարգ, քա­նի որ խոր­հր­դա­րա­նա­կան հա­մա­կար­գը սկզ­բից ևեթ ար­դա­րաց­ված չէր, էլ չա­սած, որ հա­մազ­գա­յին ա­ղե­տի մեջ այն նույն­պես իր մեծ բա­ժինն ու­նի։
3. Երկ­պա­լատ խոր­հր­դա­րա­նի ստեղ­ծում, ո­րի վե­րին պա­լա­տում կընդգրկվեն պատ­գա­մա­վոր­ներ սփյուռ­քից, ին­չը կխ­թա­նի սփյուռ­քա­հա­յու­թյան կա­րող ու­ժե­րի ներգ­րա­վու­մը հայ­րե­նի­քի վե­րա­կան­գն­ման գոր­ծում։


Հա­ջորդ խն­դիրն այն է, որ այժմ, երբ անհ­րա­ժեշտ են ոչ ստան­դարտ մո­տե­ցում­ներ, ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րը չեն բխում ներ­կա­յիս հրա­մա­յա­կա­նից, քա­նի որ կա­րող են էլ ա­վե­լի խճ­ճել ու սրել ի­րա­վի­ճա­կը՝ ա­ռանց ե­րաշ­խա­վո­րե­լու, թե նո­րըն­տիր խոր­հր­դա­րա­նը ըն­դու­նակ կլի­նի ար­դյու­նա­վե­տո­րեն լծ­վե­լու բա­զում խն­դիր­նե­րի լուծ­ման գոր­ծին։ Խոր­հր­դա­րա­նա­կան նոր ընտ­րու­թյուն­նե­րը կա­րող են ցան­կա­լի ար­դյունք­նե­րի հան­գեց­նել միայն այն դեպ­քում, երբ ըն­դուն­վեն նոր սահ­մա­նադ­րու­թյուն ու դրա­նից բխող նոր հա­մա­պա­տաս­խան օ­րենք­ներ։ Ա­հա թե ին­չու անհ­րա­ժեշտ է անց­կաց­նել Սահ­մա­նա­դիր Ժո­ղո­վի ընտ­րու­թյուն­ներ, ո­րի հիմ­նա­կան գոր­ծա­ռույ­թը կլի­նի միան­գա­մայն նոր, ազ­գա­յին ո­գով տո­գոր­ված սահ­մա­նադ­րու­թյան ըն­դու­նու­մը։ Զու­գա­հե­ռա­բար, Սահ­մա­նա­դիր Ժո­ղո­վը կա­րող է հանձն առ­նել նաև Ազ­գա­յին Ժո­ղո­վի ա­մե­նա­կարևոր գոր­ծա­ռույթ­նե­րը (օ­րի­նակ, բյու­ջեի ըն­դու­նում), իսկ ներ­կա­յումս գոր­ծող խոր­հր­դա­րա­նը պետք է ցր­վի։


Հետևա­բար, սահ­մա­նադ­րու­թյան և դրա­նից բխող օ­րեն­սդ­րու­թյան ըն­դու­նու­մից հե­տո ա­ռա­ջարկ­վում է անց­կաց­նել նա­խա­գա­հա­կան և խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­ներ, ո­րոնց ար­դյուն­քում կձևա­վոր­վեն իշ­խա­նու­թյան ճյու­ղե­րը՝ միա­ժա­մա­նակ նշա­նա­վո­րե­լով ան­ցու­մա­յին շր­ջա­նի ա­վար­տը և վե­րա­դար­ձը կա­ռա­վար­ման ժո­ղովր­դա­վա­րա­կան սկզ­բունք­նե­րին։

Այս հա­կիրճ շա­րադ­րան­քում բեր­ված ա­ռա­ջարկ­ներն ըն­դա­մե­նը ուր­վագ­ծեր են և, թերևս, կա­րիք ու­նեն ա­վե­լի ման­րա­մասն փաս­տարկ­նե­րի և հա­վե­լյալ բա­ցատ­րու­թյուն­նե­րի։ Նպա­տակ էր դր­ված մատ­նան­շել միայն այն ու­ղի­նե­րը, ո­րոն­ցով հնա­րա­վոր կլի­նի դուրս գալ այս ա­ներևա­կա­յե­լիո­րեն ծանր ի­րա­վի­ճա­կից։


Սխալ­վում են նրանք, ով­քեր կար­ծում են, թե Ռու­սաս­տա­նի հետ ռազ­մա­վա­րա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի խո­րա­ցու­մը կոն­ֆե­դե­րա­ցիա­յի տես­քով կա­րող է խա­թա­րել մեր ինք­նիշ­խա­նու­թյու­նը։ Ե­թե այդ­պես է, կա­րե­լի է նույն կերպ էլ հա­մա­րել, թե Ֆրան­սիան, Գեր­մա­նիան կամ Լե­հաս­տա­նը վա­ղուց ար­դեն դա­դա­րել են լի­նել ինք­նիշ­խան եր­կր­ներ։ Եվ ի վեր­ջո, ո՞րն է ա­վե­լի կարևոր, ժո­ղովր­դի անվ­տան­գու­թյունն ու ստեղ­ծա­գործ աշ­խա­տան­քով ապ­րե­լու հնա­րա­վո­րու­թյու­՞նը, թե ինքն ի­րեն ինք­նիշ­խան հոր­ջոր­ջե­լով՝ հա­զա­րա­վոր մարդ­կա­յին զո­հեր տալն ու հայ­րե­նի­քի մի զգա­լի մա­սը թշ­նա­մուն հանձ­նե­լը։
Սխալ­վում են նաև նրանք, ով­քեր հույ­սը դրել են Հա­յաս­տա­նի, Ադր­բե­ջա­նի, և Թուր­քիա­յի միջև տն­տե­սա­կան ու առևտրա­կան կա­պե­րի զար­գաց­ման վրա՝ մտա­ծե­լով, թե դա կբե­րի ոչ միայն տն­տե­սա­կան ի­րա­վի­ճա­կը շտ­կե­լու, այլև տա­րա­ծաշր­ջա­նի կա­յու­նու­թյու­նը ամ­րապն­դե­լու ե­րաշ­խիք­ներ։ Ի­հար­կե, բա­րիդ­րա­ցիա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հաս­տա­տումն ու տն­տե­սա­կան, մշա­կու­թա­յին և այլևայլ առն­չու­թյուն­նե­րի զար­գա­ցու­մը միան­գա­մայն կարևոր հան­գա­մանք են՝ պայ­մա­նով, որ եր­կիրն ու­նե­նա ամ­րա­կուռ գա­ղա­փա­րա­խո­սու­թյուն, ազ­գա­կենտ­րոն քա­ղա­քա­կա­նու­թյուն, զար­գա­ցող տն­տե­սու­թյուն և մշա­կույթ, ու պայ­մա­նով, որ վե­րա­կան­գն­վի պատ­մա­կան ար­դա­րու­թյու­նը, ինչ­պես մենք ենք ըմ­բռ­նում այն։ Այ­լա­պես կուլ կգ­նանք, հատ­կա­պես, այս դա­ժան հետ­պա­տե­րազ­մա­կան ժա­մա­նա­կաշր­ջա­նում։


Եվ վեր­ջա­պես, սխալ­վում են նրանք, ով­քեր հույս են կա­պել Բայ­դե­նի իշ­խա­նու­թյան գա­լու ու արևմտյան եր­կր­նե­րի ա­ջակ­ցու­թյան հետ։ Ան­շուշտ, Ռու­սաս­տա­նի հետ կոն­ֆե­դե­րա­տիվ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հաս­տա­տու­մը ա­մենևին չի նշա­նա­կում, թե Հա­յաս­տա­նը զրկ­վե­լու է Արևմուտ­քի հետ կա­պե­րը զար­գաց­նե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից։ Սա­կայն հարկ է հս­տա­կո­րեն գի­տակ­ցել, որ Ա­մե­րի­կա­յի Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը և Եվ­րո­պա­կան Միու­թյան պե­տու­թյուն­նե­րի գե­րակշ­ռող մա­սը Հյու­սի­սատ­լան­տյան դա­շին­քի (ՆԱ­ՏՕ) ան­դամ են և հե­տապն­դե­լու են ի­րենց ու ՆԱ­ՏՕ-ի ան­դամ Թուր­քիա­յի շա­հե­րը։ Մի՞­թե ան­ցած եր­կու­սու­կես տար­վա ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը բա­վա­կան չէր հաս­կա­նա­լու այս պարզ ճշ­մար­տու­թյու­նը։


Ա­նա­ռար­կե­լի փաստ է, որ Ռու­սաս­տա­նը նույն­պես հե­տապն­դում է իր շա­հե­րը։ Բայց նույն­քան ա­նա­ռար­կե­լի է նաև այն, որ Ռու­սաս­տա­նի հետ Հա­յաս­տանն ու­նի շատ ա­վե­լի մեծ ընդ­հան­րու­թյուն­ներ, այդ թվում ընդ­հա­նուր ստ­րա­տե­գիա­կան քա­ղա­քա­կան և ռազ­մա­կան շա­հեր, քան Արևմուտ­քի, ո­րի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը հայ ժո­ղովր­դի շա­հե­րի տե­սա­կե­տից գո­նե այս պա­տե­րազ­մի հա­մա­տեքս­տում այդ­պես էլ մնա­ցին հռե­տո­րա­կան հար­ցադ­րում­նե­րի ու ա­նող­նա­շար հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի սահ­ման­նե­րում։
Հետևու­թյուն­նե­րը թող­նում եմ ըն­թեր­ցո­ղին։


Վահ­րամ Ա­ԲԱ­ՋՅԱՆ
Մեծ Բրի­տա­նիա­յում Հա­յաս­տա­նի նախ­կին դես­պան

Դիտվել է՝ 11123

Մեկնաբանություններ