ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հուլուսի Աքար. Մենք ռուսների հետ հավասար զինվորներ ենք ունենալու (Türkiye)

Հուլուսի Աքար. Մենք ռուսների հետ հավասար զինվորներ ենք ունենալու (Türkiye)
08.12.2020 | 10:48

Շուտով աշխատանքը կսկսի Անկարայի ու Մոսկվայի համատեղ կենտրոնը՝ նպատակ ունենալով հայկական օկուպացիայից ազատված Ղարաբաղում հրադադարի վերահսկողությունը: Կենտրոնում երկու կողմերից հավասար թվով ներկայացուցիչներ են լինելու: Հստակեցվում են և թուրք-ռուսական համատեղ կենտրոնի խնդիրները: Հաղորդվում է նախապատրաստական աշխատանքների համար տարածաշրջան ջոկատների մեկնելու մասին: Թուրքիայի զինված ուժերը նույնպես պատրաստվում են Ադրբեջան մեկնել: Թուրքիայի ԶՈՒ անձնակազմը, որ գտնվելու է Ադրբեջանի որոշած վայրում ստեղծված կենտրոնում, կզբաղվի հրադադարի դիտարկման և խախտումների վերհանմամբ: Թուրք զինվորականները միջոցներ են ձեռնարկելու հրադադարի խախտումները կանխելու ուղղությամբ, իսկ բացահայտման և բողոքների դեպքում՝ տեղում իրավիճակն ուսումնասիրելու: Այդ նպատակով Թուրքիայի զինվորականներն օգտագործելու են անօդաչու թռչող սարքեր: Զինվորականների թիվը և տեղակայման վայրը թուրքական ու ռուսական կողմերը գաղտնի էին պահում: ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը օրերս հայտարարեց, որ ռուս և թուրք զինվորականները հավասար թվով են լինելու:


Հուսալի աղբյուրներից ստացված տեղեկատվությամբ՝ հրադադարի դիտարկման ու վերահսկողության խնդիրները լուծելու համար Գյանջայի ու Բարդայի շրջանում ստեղծվելու են թռիչքային գոտիներ: Գործողությունների համակարգումն ապահովելու համար տարբեր շրջաններում ստեղծվելու են մեծ թվով կապի բաժանմունքներ:
Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը, խոսելով կենտրոնի աշխատանքի սկզբունքների մասին՝ նշել է. «Հիմա կառուցվում է: Շուտով մեր զինծառայողները կսկսեն իրենց առաքելությունը: Կենտրոնում աշխատելու են թուրք ու ռուս գեներալներ: Երկու երկրների սպաները այնտեղ միասին են լինելու, ապահովելու են հրադադարի վերահսկողությունը և ջանքեր են գործադրելու, որ հրադադարը երկարաժամկետ լինի»:
Սելջուկ Բյոկե, Türkiye (Թուրքիա)


Հ.Գ. Փաստացի՝ ռուսներն ու թուրքերը համաձայնել են մեզ համար ամենավտանգավոր տարբերակին՝ երկու կենտրոն+կապի կենտրոններ ամենուր: Դատելով այլ երկրներում համանման կենտրոններում, բուֆերային գոտիներում, դիտակետերում և պատերազմի ընթացքում ու հետևանքով ստեղծված այլ կառույցներում՝ թուրքերը բոլոր հնարավորություններն օգտագործում են անհրաժեշտ պահին սադրանքների դիմելու ու իրենց օգտին իրավիճակ փոխելու համար: Չի բացառվում, որ այս հարթակում ի վերջո թուրքերն ու ռուսները բախվեն միմյանց, կամ՝ ռուսներին հրահանգ տրվի մատների արանքով նայել թուրքերի գործողություններին: Այսինքն՝ Անկարան իբր հրադադարի պահպանումը վերահսկող ու խախտումները կանխարգելող կենտրոնի պատրվակի տակ՝ ռուսների հետ հավասար մտել է Ադրբեջան ու Արցախ՝ խնդիր ունենալով ժամանակի ընթացքում դուրս մղել ռուսներին: Ու սա չհասկանալը այսօր՝ վաղը Արցախի հայկական մասի կորուստն է լինելու: Հայ դիվանագիտության խնդիրն է՝ միջազգային ասպարեզում շրջանառության մեջ դնել Արցախի օկուպացիա հասկացությունը և հասնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Արցախի օկուպացիան դատապարտող բանաձևի՝ նկատի ունենալով հայ բնակչության կյանքին սպառնացող էքզիստենցիալ վտանգը, հայկական ինքնության պահպանումը Արցախում:

Ադրբեջանն արդեն Դադիվանքում ուդի «վանահայր» է նշանակել, որ նույնիսկ օծված քահանա չէ: Նույն ճակատագիրն է սպասվում մյուս եկեղեցիներին՝ կամ պայթեցնելու են, կամ «յուրացնեն»: Հայ դիվանագիտության խնդիրն է ԼՂԻՄ-ի սահմաներով+ Բերձորի միջանցք՝ ցամաքային կապ Հայաստանի հետ, Արցախի Հանրապետության ճանաչմանը հասնել: Մնացածը ջուրծեծոցի է: Բոլորն ամեն ինչ գիտեն, կեղծ «չիմացությունը» բխում է իրենց ընթացիկ շահերից: Հայկական շահը ընթացիկ չէ, մնայուն է ու պայմանավորում է հայության գոյությունը:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 12270

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ