Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

Մահացել է հայանպաստ դիրքորոշումներով հայտնի սենատոր Փոլ Սարբեյնսը

Մահացել է հայանպաստ դիրքորոշումներով հայտնի սենատոր Փոլ Սարբեյնսը
07.12.2020 | 13:10

88 տարեկանում մահացել է հայանպաստ դիրքորոշումներով հայտնի ԱՄՆ սենատոր Փոլ Սարբեյնսը՝ հայտնել է նրա որդին` կոնգրեսական Ջոն Սարբեյնսը:


«Հայրս ՝ սենատոր Փոլ Ս. Սարբեյնսը, այսօր երեկոյան խաղաղ մահացավ Բալթիմորում»,- նշել է Ջոն Սարբեյնսը: Փոլ Սարբեյնսը ծնվել է 1933թ., ԱՄՆ Սոլսբերի քաղաքում: Ազգությամբ հույն է: Իր գործունեության ընթացքում աչքի է ընկել հայանպաստ դիրքորոշումներով: Նրա որդին` Ջոն Սարբեյնսը 2007թ. ԱՄՆ կոնգրեսական է:

Դիտվել է՝ 2033

Մեկնաբանություններ