ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Ա­մենքս մեր տղա­նե­րի շո­րերն ենք հագ­նում, հոտ քա­շում, ա­սում «ու­խա՜յ», կա­րոտ­ներս փոքր-ինչ առ­նում ու սպա­սում»

«Ա­մենքս մեր տղա­նե­րի շո­րերն ենք հագ­նում, հոտ քա­շում, ա­սում «ու­խա՜յ», կա­րոտ­ներս փոքր-ինչ առ­նում ու սպա­սում»
06.10.2020 | 00:50

«Ա­մենքս մեր տղա­նե­րի շո­րերն ենք հագ­նում, հոտ քա­շում, ա­սում «ու­խա՜յ», կա­րոտ­ներս փոքր-ինչ առ­նում ու սպա­սում: Զան­գի ենք սպա­սում, որ ա­սեն՝ մամ ջան: Այդ­քանն էլ մեզ բա­վա­րար է, որ հան­գիստ լի­նենք»,- «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում ա­սում է ստե­փա­նա­կերտ­ցի կի­նը, ո­րի եր­կու սպա որ­դի­նե­րը սահ­մա­նին են:

Ստե­փա­նա­կեր­տի շեն­քե­րից մե­կի բա­կում են նս­տած, չեն զրու­ցում, լուռ սպա­սում են, թե երբ կգա վեր­ջա­պես պա­տե­րազ­մի հաղ­թա­կան ա­վար­տի լու­րը: Քա­նի դեռ օ­դա­յին տագ­նապ չկա, ա­պաս­տա­րան չեն իջ­նում, բայց այն կար­գի են բե­րել, մահ­ճա­կալ­ներ ու ա­թոռ­ներ տե­ղադ­րել, որ հարկ ե­ղած դեպ­քում կա­րո­ղա­նան պատս­պար­վել Ար­ցա­խի շքեղ մայ­րա­քա­ղա­քը ռմ­բա­կո­ծող ար­կե­րից: Ե­րեք պա­տե­րազմ տե­սած ժո­ղովր­դին պա­տե­րազ­մով վա­խեց­նե­լը դժ­վար է, ա­մեն մեկն այս­տեղ իր ա­նե­լիքն ու­նի: «Մենք հե­րո­սա­ծին մայ­րեր ենք, նո­րած­նին կա­թի հետ հայ­րե­նի­քի նկատ­մամբ սերն ենք փո­խան­ցում: Ես ման­կա­վարժ եմ, բայց ա­շա­կերտ­նե­րիս հայ­րե­նա­սի­րու­թյուն չեմ սո­վո­րեց­նում, չեմ դաս­տիա­րա­կում, գի­տե՞ք՝ ին­չու, ո­րով­հետև դա մեր գե­նի մեջ է: Մենք հո վախ­կոտ թուրք չենք, որ թող­նենք մեր տունն ու տե­ղը: Փախ­չե՞լ, ի՞նչ փախ­չել, ու՞ր փախ­չել: Չկա նման բան, չհա­վա­տաք»,- հպար­տո­րեն նշում է կի­նը:


1990-ա­կան­նե­րին, հի­շում է, ա­պաս­տա­րան­նե­րում ան­գամ Նոր տա­րի են նշել: Հարևան­նե­րից մե­կի տղան, որ հի­մա գն­դա­պետ է, Ձմեռ պա­պիկի դերն էր խա­ղում, ու­րա­խաց­նում բո­լո­րին: Ե­րե­խա­ներն ա­ռան­ձին սե­նյակ ու­նեին, մե­ծա­հա­սակ­ներն ու ե­րի­տա­սարդ­նե­րը՝ ա­ռան­ձին: Բո­լո­րով մեկ ե­ղած ապ­րում էին՝ նույն հոգ­սե­րով ու դար­դե­րով: «Սրի­կա­նե­րը թող խփեն, մենք չենք գնա­լու, թող վա­խեց­նեն, մենք վա­խե­ցող չենք: Մենք մայր ենք, մեր զա­վակ­նե­րին ինչ­պե՞ս թող­նենք-գնանք: Հաղ­թա­նա­կը հետևում է մեզ, չմ­տա­ծեք, ար­ցախ­ցու ա­սած՝ լյոխ լա­վա ի­նան»,- վս­տա­հեց­նում է մեր զրու­ցա­կի­ցը:

Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 9724

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ