«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ռուսների մեծամասնությունը ուրախ է, որ աշխարհում վախենում են Ռուսաստանից

Ռուսների մեծամասնությունը ուրախ է, որ աշխարհում վախենում են Ռուսաստանից
15.01.2017 | 10:10

«Հասարակական կարծիք» հիմնադրամը պարզել է, որ ռուսների մեծամասնությունը իրենց երկիրը համարում է հարուստ ու ազատ: Աշխարհում, նրանց կարծիքով, Ռուսաստանին հարգում են ու նրանից վախենում:


Ռուսաստանցիների 86 %-ը վստահ է, որ Ռուսաստանից աշխարհը վախենում է: Հարցվածների 75 %-ը ուրախ է դրանից: Միայն 7 %-ն է կարծում, որ աշխարհը Ռուսաստանից չի վախենում, նույնքանը դժվարացել է պատասխանել: 67 % -ը վստահ է, որ աշխարհում Ռուսաստանի ազդեցությունը մեծանում է, 4 %-ը՝ որ նվազում է, 19 %-ը, որ անփոփոխ է մնում: 73 %-ը վստահ է, որ աշխարհը Ռուսաստանին հարգում է, 18 %-ը համաձայն չէ: 70%-ը կարծում է, որ աշխարհը Ռուսաստանին համարում է հարուստ պետություն, 19 %-ը վստահ է, որ այդպես չեն մտածում: Հարցվածների 48 %-ը համարում է, որ աշխարհը Ռուսաստանին վատ է վերաբերվում, 42 %-ը՝ լավ: Ռուսաստանցիների 51 %-ը հայտարարել է, որ աշխարհում Ռուսաստանին օբյեկտիվ չեն վերաբերվում, 36%-ը մտածում է, որ օբյեկտիվ են գնահատում: 70 %-ը իր երկիրը ազատ է համարում: 22 %-ը վստահ է, որ ապրում է անազատ երկրում: 65 %-ը վստահ է, որ Ռուսաստանը զարգացած, առաջավոր երկիր է, 25 %-ը մտածում է, որ երկիրը հետամնաց է: Հիմնադրամը հարցումը կատարել է դեկտեմբերի 24-25-ին, մասնակցել է1,5 մարդ ՌԴ 53 ռեգիոններից:
ВВС


Հ.Գ. ՈՒ ի՞նչ մտածել միջին վիճակագրական ռուսի մասին, որ մեծամասնությունը լսում է ռուսական քարոզչամիջոցներին ու միայն փոքրամասնությունն է լսում բանականության ձայնի՞ն: Որ նրանք բոլորը հայրենասեր են՝ առանց բացառության, բայց փոքրամասնությունը ուզում է երկիրը տեսնել իսկապես առաջադեմ, ազատ, զարգացած, իսկ մեծամասնությունը ամեն ինչ համարում է լա՞վ: Եվ բոլորը միասին ուրախ են, որ Ռուսաստանից աշխարհը վախենո՞ւմ է, միայն քչերն են մտածում հարգանքի՞ մասին: Իսկ ե՞րբ է փոքրամասնությունը իշխանության գալու Ռուսաստանում՝ հանուն փոփոխությունների բոլորի համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2338

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ