«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Խմբագրության ճանապարհին

Խմբագրության ճանապարհին
15.11.2016 | 00:29

Ամիրյան 2 հասցեում «ԷՅՋԻԱՅ-ԻՆՎԵՍՏ» ընկերությունը կառուցում է Ավետիք Իսահակյանի անվան գրադարանին կից բազմաֆունկցիոնալ շենքը: Շինարարությունն ընթանում է բուռն թափով, բայց ամեն օր իմ մեջ ցանկություն է առաջանում շրջանցելու Ամիրյան փողոցի այդ հատվածը: Կհարցնեք՝ ինչո՞ւ, պատասխանում եմ սիրով. որովհետև շինարարությունն ուղեկցվում է ահավոր դղրդյունով, կարծես ոչ թե ժամանակակից շենք է կառուցվում, այլ պարբերական պայթեցումներ են իրականացվում: Բայց չէ՞ որ շրջապատում բնակելի շենքեր են, որոնց բնակիչները, ըստ էության, ցերեկային ժամերին զրկված են հանգստի իրավունքից: Ցավոք, Երևանում իրականացվող շինարարական աշխատանքները, առանց բացառության, կատարվում են աղմուկի և փոշու ուղեկցությամբ:

Բայց մի՞թե հնարավոր չէ կառուցել շենքերը՝ պահպանելով աղմուկի և փոշու արտավիժման որոշակի չափանիշներ: Խնդիրը պետք է վերահսկեն և՛ Երևանի քաղաքապետարանը, և՛ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն:
Սպասենք վերոնշյալ պատկան կառույցների արձագանքին:

«Զավեշտը»
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1915

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ