ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սխալ տնտեսական քաղաքականությունը հարվածում է սպառողի գրպանին

Սխալ տնտեսական քաղաքականությունը հարվածում է սպառողի գրպանին
06.11.2014 | 19:03

Հայաստանի տնտեսական քաղաքականությունը կարկատած է, լուծումները ժամանակավոր բնույթ են կրում: Նման հայտարարություն է այսօր արել սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Կապված առաջիկա տոների՝ Նոր տարվա և Սուրբ ծննդի հետ շուկայում ամեն ինչ սկսել է թանկանալ: Բավականին ժամանակ է` ինչ ձուն և հացը թանկացել են: Ձվի թանկացումը Պողոսյանը կապել է կերի ներկրման հետ և զարմացել, որ, օրինակ, եգիպտացորենի արտադրություն Հայաստանում չկա: Շուկայում թանկ է առանձնապես կարտոֆիլը՝ արտահանման պատճառով: «Կարտոֆիլ են արտահանում՝ կարտոֆիլի գինն է բարձրանում, ոչխար են արտահանում՝ ոչխարի գինն է բարձրանում»,- նկատել է Արմեն Պողոսյանը: Վերջինս նշել է, թե արտահանման պատճառով երկրում այս կամ այն մթերքի սակավությունը կամ գնի բարձրացումը սխալ տնտեսավարման, անհաշվենկատ քաղաքականության արդյունք է:
Հայաստանում նորություն չեն նախատոնական օրերին գների բարձրացման խելահեղ տեմպերը: Դրանք հայաստանցու գրպանի վրա ազդում են առանձնապես Նոր տարվա նախօրեին: Հայտնի է, որ Նոր տարին ամենանշվող տոնն է հայերի մոտ: Նրանք պատրաստվում են ամենայն մանրամասնորեն: Յուրաքանչյուրն իր չափով: Այսօր արդեն ընկույզի մեկ կիլոգրամն արժե 3 հազար դրամ, մաքրված միջուկը՝ 6-7 հազար: Կարտոֆիլը մինչև հասնում է մայրաքաղաք, դառնում է 300 դրամ: Ամռանը 55 դրամով վաճառվող ձվի գինը բարձրացել է 10-15 դրամով՝ նայած խանութ: Եվ հիմա դեռ նոյեմբերի առաջին շաբաթն է: Չի բացառվում, որ Նոր տարվա նախաշեմին այն հատի 100 դրամի սահմանը:
Ինչպես նկատել է Արմեն Պողոսյանը, եթե դաշտը մնա անվերահսկելի, տնտեսավարողն իր գնային քաղաքականությամբ անընդհատ կհարվածի սպառողի գրպանին: Հացի թանկացմանն անդրադառնալով` Պողոսյանը նշել է, որ հացի արտադրությամբ զբաղվողները խաբում են սպառողին, քանի որ թանկացումը կատարվում է քաշի պակասեցման հաշվին: Եվ իսկապես, եթե գնորդը նախկին 100-դրամանոց հացը գնի 110 դրամով, իր համար գոնե հստակ կլինի, որ հացի գինը բարձրացել է: Իսկ երբ հացը նա գնում է նույն գնով, սակայն քաշի տարբերությամբ, որի մասին ինքը չգիտի, նա խաբվում է: Ավելի վատ է, երբ ոչ միայն գինն են բարձրացնում, այլև քաշն են պակասեցնում: Ըստ Պողոսյանի՝ տնտեսության մեջ մենաշնորհն է գերիշխում, և եթե բացակայում է մրցակցությունը, այս վիճակը կարող է երկար շարունակվել:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 10902

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ