ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Բատկան» եկավ մեր բակը

«Բատկան» եկավ մեր բակը
14.05.2013 | 01:38

Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը Հայաստան հետաքրքիր է նույնքան, որքան ինքը` «Բատկան», ով, գիտենք, համարվում է Եվրոպայի վերջին դիկտատորը: Օդիոզ, հակասական մի ֆիգուր:
Նա պաշտոնական այցով է Հայաստանում: Չէ, ինքը կարող էր «անպաշտոն» էլ գալ, ինչպես մեկ անգամ որդուն գցել հետևը եկել էր, հյուրընկալվել… հասկացաք` ում, բայց քանի որ երեք համապետական ընտրություններում «նոն-ստոպ» տարբերակով ինքզինքը հաղթած մեր իշխանությունները շախմատից, «դոսկայից», «գազեթից-բանից» լավ են, ասել են` «մոտ արի կամաց-կամաց»` հաճելին երկուստեք համատեղելով օգտակարի հետ:
Այո, Լուկաշենկոն խորապես պաշտոնական այցով է Հայաստանում: ՈՒ դա ահագին լավ է այն առումով, որ, դե, հասկանում եք, Պուտին «ջղային պապան» հրեն կտեսնի, թե էս մեր Հայաստանը ոնց է հյուրընկալում յուր Մաքսային միության առաջամարտիկ Լուկաշենկոյին: Այսպիսով, Սերժ Սարգսյանն ու Լուկաշենկոն այս առնչությամբ քննարկելու հարցերի փաթեթ հաստատ կուենան: Եվ` ոչ միայն:
Լուկաշենկոյի այցը մեզ համար կարող է նաև դիդակտիկ նշանակություն ունենալ: Լուկաշենկոն բավականին լավ է տիրապետում «հետ-առաջ» սխեմային: Հիշենք, վերջերս նա վերցրեց ու հայտարարեց, որ ՀԱՊԿ-ի հետ ինքը «կխաղա» ոչ թե ՀՕՊ համակարգի «շուրջ», այլ խոսքը մի քանի ինքնաթիռների ներմուծման մասին է: Սա, անշուշտ, ուժեղ էր «ջղայնացրել» մեր Պուտինին, բայց դա «Բատկան» է, և նրան ոչ մեկը կողքի ծառից չի կախի, ինչպես Սաակաշվիլուն էր որոշել կախել Պուտինը: «Բատկան» միշտ է «շնից մազ պոկելու» փիլիսոփայությամբ առաջնորդվել` հանուն իր երկրի շահի: ՈՒ դա մեզ համար խիստ ուսուցողական է: Զի այդ է պատճառը, որ կարողացել է Ռուսաստանից գազը ամենաէժանն ինքը գնել: Գազի և վերը նշված հարցերի` ՀԱՊԿ ՀՕՊ համակարգի փաթեթը ևս կլինի պաշտոնական այցի քննարկման թեմա:
Սակայն Լուկաշենկոյի այցի ավելի հետաքրքիր շերտը, կարծում ենք, Սերժ Սարգսյանի հետ այսօր սպասվելիք համատեղ այցն է Աբովյան: Հարցականները, անշուշտ, շատ են. գնում եք միասին եկեղեցին բացեք, որ ի՞նչ անեք, կազինոն է՞լ եք հետը բացելու. այ, այդ ժամանակ կհասկանան, որ ինչ անեք. ինչ են խոսելու «Բատկան» և Սերժը «երրորդն ավելորդ» է թեմայով. տա՞նն է «երրորդը», թե՞ էլի բացակայում է երկրից, ինչպես երկրի համար ամենակարևոր միջոցառումների ժամանակ։ Թե՞ Լուկաշենկոն իր համար էս երկրի ամենակարևորն է, ու պետք է ամեն դեպքում երկրում լինել, և եթե անգամ չես մասնակցում, որպես «երրորդ ավելորդ» եկեղեցու բացման արարողությանը, ապա պետք է «տանը» լինել, մեկ էլ տեսար, «Բատկան» պատուհանը թակեց, ներս մտավ, ու իրենք «եղնիկ դուռը բաց, որսկանն եկավ գազազած» «ծեմածիկայով» լիքը զրույց արեցին… Հասկացաք, կոնկրետ դեպքում երկրորդ նախագահի մասին է խոսքը: Այո, Լուկաշենկոյի այցի ինտրիգներից ու հարցականներից մեկն էլ դա է` կհանդիպե՞ն երկրորդ նախագահն ու նա:
Կարծում ենք` Լուկաշենկոյի այցի հաջորդ շերտն էլ բարեխոսելն է Գագիկ Ծառուկյանի համար: Ոնց երևում է` Սերժ Սարգսյանը ոտքը պեդալին պինդ է դրել ԲՀԿ-ի հաշվով, և ընթացող զարգացումները` վերջին մոհիկանին` սպորտի նախարարին «գոու հոմ» անելը, Վայոց ձորի մարզպետ Բագրատյանին «վերցնելը», Գյումրին «մաքրելը», Հովիկ Աբրահամյանին «երիտասարդ թոշակառու» դարձնելը` բուն խաղից հանելը, բավականին յուրօրինակ ազդակներ էին, որոնցից պետք է անհանգստանա Ծառուկյանը, զի հաջորդ քայլը, չի բացառվում, այլոց, այն է` իր դուռը ևս ծեծվի` «Միր սեյու դոմու» «Յուրոփի» վերջին մոհիկան համարվող Լուկաշենկոյին «հարազատ» խոսքերն արտաբերելու համար:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3865

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ