ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Ի՞նչ ենք անում, որ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը: Ոչինչ»

«Ի՞նչ ենք անում, որ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը: Ոչինչ»
23.04.2013 | 16:38

Այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Հայկազուն ԱԼՎՐՑՅԱՆԸ, անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանն առնչվող խնդիրներին, նշեց, որ ցեղասպանության ճանաչման հասնելու համար, բացի ժողովրդական դիվանագիտությունից, կարևոր է նաև փաստագրական գրքերի տպագրումը միջազգային ասպարեզում: «Պետք է ակտիվացնել օտարլեզու գրքերի տպագրությունը: Այս խնդիրը այսօր մենք իսկապես ունենք: Թուրքական և ադրբեջանական պետությունների հովանավորությամբ այսօր տարբեր լեզուներով հազարավոր տպաքանակներով գրքեր են լույս տեսնում թուրք պատմաբանների կողմից և տարածվում, որոնցով փորձ է արվում մերժել հայոց ցեղասպանության իրավական տերմինը»,-ասաց նա, մտահոգվելով, որ մեր փոխարեն դա թուրքերն են անում:

Քաղքագետի փոխանցմամբ,տարբեր լեզուներով թարգմանված այդ գրքերում մեծ տեղ պետք է հատկացվի ականատեսների հուշերին. «Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Ստամբուլում, Համշենում և այլուր այսօր ապրում են ծպտյալ մարդիկ, ովքեր ցեղասպանոթյան ականատեսն են եղել, նրանք են կորուստներ տեսել, այդ մարդկաց հետ պետք է աշխատել: Ստամբուլում բնակվող 300-400 մտավորական այսօր ցեղասպանություն է նշում»,-ասաց նա, հավելելով, որ պետք է կապ հաստատել նաև թուրք մտավորականների հետ :

Պարոն Ալվրցյանի դիտարկմամբ, մեզանում ցեղասպանության ճանաչման քաղաքական խնդիրը լավ չի ընկալվում: Ըստ նրա, «ցեղասպանության դատապարտում» նախևառաջ նշանակում է ցեղասպանության ճանաչում: Նա ափսոսանք հայտնեց, որ այս տարիները մենք անցկացրել ենք միայն խոսելուվ, իսկ թուրքական իշխանությունները այդ ընթացքում արել են ամեն ինչ և դեռ շանունակում են անել. «Նրանք փաստաթղթեր են պատրաստում, հավաքում են տեղեկություններ. Հայաստանում պետականորեն այդպիսի բան չեմ տեսել: Մեզ պակասում է քաղաքական հարցի ընկալումը : Միազգային ճանաչումը կասեցվեց և այլևս շատ պետություններ այդ հարցը լրջորեն չեն բարձրացնում: Ի՞նչ ենք անում, որ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը: Ոչինչ: Ուղղակի այսօր մենք չգիտենք ինչպես աշխատել թուրք մասնագետեների և մտավորակնների հետ: Այսօր Թուրքիայում կատարվում է ցեղասպանության մասին ուսումնասիրություններ, որին կնախանձեին մեր մասնագետները: Սա մեզ մտածելու տեղիք է տալիս»,-ցավով արձանագրեց բանախոսը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3251

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ