«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Երդվեց

Երդվեց
09.04.2013 | 12:30

Այս պահին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությունն է: Հատուկ նիստին ներկա են կառավարության անդամները, մարզպետներ, վաթսուն օտարերկրյա պատվիրակություններ: Հետաքրքիր է, որ նիստին ներկա են նաև ԲՀԿ գործարար աշխարհի պատգամավորները, որոնք իրենց ներկայությունը բացատրեցին Սերժ Սարգսյանի ընտրված նախագահ լինելու հանգամանքով: Իսկ թե ինչու Գագիկ Ծառուկյանը հենց այս օրը մեկնեց արտասահման, կուսակիցները նախընտրեցին լռել:
Ի դեպ, եթե անգամ նախկին պաշտոնյաները և պատգամավորները մարզահամերգային համալիր էին եկել իրենց մեքենաներով, ապա ողջ կառավարութան անդամները «բերվել» էին ավտոբուսներով:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2009

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ