ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ո՞Ւր եք, տղաներ

Ո՞Ւր եք, տղաներ
18.02.2013 | 15:25

Ինչով են զբաղված թեկնածուները` քվեարկելուց հետո. Հրանտ Բագրատյանն իր նախընտական շտաբում հետևում է ընտրությունների ընթացքին` ասացին: Նրանց շտաբում շատ մեծ ելումուտ էր: Դեռ չգիտեին, թե ինչ է անելու Բագրատյանը երեկոյան:
Համեմատաբար հանգիստ էր ելումուտը ՀՀԿ շտաբում, այնտեղ հիմնականում շտաբի պատասխանատուներն էին եռուզեռի մեջ, Սերժ Սարգսյանը քվեարկելուց հետո գնացել է նախագահական նստավայր, այնտեղից է հետևում ընտրությունների ընթացքին, երեկոյան, արդեն ընտրություններից հետո, նա կլինի Հանրապետականի շտաբում,ու այդ պահից արդեն կսկսվի մեծ եռուզեռը, ողջ ՀՀԿ տուսովկան մեկ մարդու նման կներկայանա շտաբ: Չասենք` ինչու:
Ի դեպ, մենք փորձեցինք Բագրատյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբներից ճշտել` իրենք օգտագործե՞լ են ՀՀԿ-ի տված հնարավորությունը. հիշեցնենք, որ երեկ երեկոյան ՀՀԿ-ն իր վստահված անձանց տեղերը տվել է Բագարտյանի եւ Հովհաննիսյանի վստահված անձաց. ընդ որում, վերջիններս կարող էին նստել երկու հանձնաժողովական անդամների արանքում: Հովհաննիսյանի շտաբի հեռախոսը պերմանենտ զբաղված էր, իսկ Բագրատյանի շտաբից ասացին, որ դա լռության օրը Սերժ Սարգսյանի օգտին արված քարոզչություն էր, ուրիշ ոչինչ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2158

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ