Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Անմխիթար վիճակ

Անմխիթար վիճակ
12.08.2024 | 09:17

Գիտեմ, ապարդյուն է այս իշխանություններին որևիցե բան ասելն ու հատկապես որևիցե խնդրի մասին ահազանգելը։

Այնուամենայնիվ, այսօր հասարակական տրանսպորտի տեխնիկական վիճակն այնքան վտանգավոր է մարդկանց առողջության ու կյանքի համար, որ հստակ կարող ենք արձանագրել․ ճանապարհային ոստիկանությունը, կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը ստուգող, վերահսկող գերատեսչությունն անգործության է մատնված։

Ավտոբուսներ, միկրոավտոբուսներ, տաքսիներ և այլ քաղաքացիական անձանց համար նախատեսված տրանսպորտի, ինչպես վարորդները, այնպես էլ տեխնիկական վիճակը, մեղմ ասած լավը չեն։

Նույն վիճակն էլ ՊՆ-ի համակարգում շահագործվող մարդատար մեքենաներն են և դրանց վարորդները։

Բազմաթիվ են վթարների դեպքերը, դրանց հետևանքով մահերն ու մարդկանց մարմնական վնասները։

Եզրակացությունն էլ մեկն է․ վարորդներին հանրային տրանսպորտ վստահելուց առաջ ոչ մի իրական ստուգում չեն անում, իսկ մեքենաներին կտրոնները հատկացնում են առանց իրականում տեխնիկական զննում անցկացնելու։

Այլապես այս վիճակը չեինք ունենա։

ՀՀ ներքին գործերի նախարարություն - Ministry of Internal Affairs of Armenia դուք տապալված կառույց եք, իսկ նախարարը` խայտառակ կերպար։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2156

Մեկնաբանություններ