Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել վերսկսել ՈՒկրաինայում խաղաղություն հաստատելու ջանքերը: Ըստ նրա, վերջերս կայացած բանակցությունների ընթացքում ինքը և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնվել են Ռուսաստանի մասնակցությամբ խաղաղության նոր համաժողով անցկացնելու անհրաժեշտության շուրջ։ «Կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է քննարկելու, թե ինչպես պատերազմի վիճակից խաղաղության անցնել, ընդ որում, ավելի արագ տեմպերով»,- ասել է Շոլցը:               
 

Կիևում հասկացան «մինչև վերջին ուկրաինացին» պատերազմելու թեզի իմաստը

Կիևում հասկացան «մինչև վերջին ուկրաինացին» պատերազմելու թեզի իմաստը
24.07.2024 | 13:25

ՈՒկրաինայի արտաքին գործերի նախարար Կուլեբան Պեկինում հայտարարել է ՌԴ-ի հետ բանակցելու պատրաստակամության մասին: Մինչ այդ նման միտք էր արտահայտել Զելենսկին՝ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո: Ահա և ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքների կանխատեսման առաջին ծիծեռնակները: Լավ է, որ Կիևում հասկացան «մինչև վերջին ուկրաինացին» պատերազմելու թեզի իմաստը: Ափսոս, որ քաղաքական էլիտաների անպատասխանատու գործունեության հետևանքները եղան հարյուր հազարավոր երիտասարդ կյանքերը: Քաղաքականությունն իսկապես բարոյականության հետ կապ չունի:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 4716

Մեկնաբանություններ