Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Պահի լրջությունը»

«Պահի լրջությունը»
17.06.2024 | 15:39



Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, ինձ ինչ-որ առումով, հիշեցնում է 1991-ի «Կոլցո» օպերացիան։ Բայց հարց է առաջանում․ այդ ի՞նչ տեղի ունեցավ դրանից հետո, ի՞նչը փոխվեց, որ հայկական կողմը սկսեց հաղթանակներ ունենալ և ընդամենը երկու տարում ազատագրեց ոչ միայն ԼՂԻՄ-ը, այլև Քարվաճառը և ԼՂԻՄԻ-ին հարակից շրջանները։ Ընդամենը տեղի է ունեցել հետևյալը․ Լևոն Տեր-Պետրոսյանը իր մոտ է հրավիրել քաղաքական ուժերի ղեկավարներին և փակ նիստի ժամանակ ասել է, որ, եթե մենք շարունակենք Ռուսաստանին դեմ մեր քաղաքականությունը, մենք ոչ միայն ԼՂԻՄ-ը կկորցնենք, այլև՝ Հայաստանը։ Այն ժամանակվա քաղաքական ղեկավարությունը չի՛ նեղացել Ռուսաստանից նրա վարած կոպիտ քաղաքականության համար, որքան էլ որ բարոյական առումով դրա իրավունքը ուներ, չի արձագանքել այդ անազնիվ արարքին համարժեքորեն, գիտակցեկով, ինչպես այն ժամանակ հաճախ էին ասում, «պահի լրջությունը»։

33 տարի է անցել այդ ժամանակներից, և շատ բան է փոխվել հայ ժողովրդի վարքագծում։ Մենք դարձել ենք, ավելի ճիշտ է ասել, մեզ դարձրել են պառակտված, մտքով ցրված և մոլորված, հետևաբար, ՊԱՀԻ ԼՐՋՈՒԹՅՈՒՆԸ չգիտակցող ժողովուրդ։ Մեր թշնամին այն ուժն է, որը նպաստել է, որ ստեղծվի և հզորանա Օսմանյան կայսրությունը և հետագայում էլ ստեղծել է իր արբանյակ պետությունը՝ Ադրբեջանը։ Մեր օրգանական և բնական թշնամին այդ ուժերն են, որոնց հետ հնարավոր չէ դիվանագիտությամբ բարեկամանալ, որովհետև կենսական և մշակութային հակադրություն կա մեր միջև։ Պատկերավոր ասած՝ մեր դրոշի վրա արևն է, իսկ նրանց դրոշի վրա՝ լուսինը։ Մենք պաշտում ենք լույսը, նրանք պաշտում են խավարը։ Մենք գործում ենք բաց և ազնիվ, նրանք գործում են թաքուն, և նրանց գործիքներն են դավադրությունն ու ահաբեկչությունը։ Քաղաքակրթական և մշակութային առումով մենք Ռուսաստանի հետ նույն դաշտում ենք։ Սակայն Ռուսաստանն ինքը գրավված է այդ մութ ուժերի կողմից և պառակտված է ներսից, այլապես չէր լինի ոչ 1917 թվականի հեղափոխությունը և ոչ էլ 1991 թվականի պետականության կործանումը։ Այսօր մենք պետք է սթափվենք և հասկանանք, որ մենք իսկապես տեղ չունենք գնալու, որ այս կողմում շատ վատ է, բայց այն կողմում, դեպի ուր մեզ հրում են, ակնհայտ անդունդ է։ Մեզ պետք է ընդամենը ունենալ մի փոքր պատասխանատվության զգացում մեր երեխաների և Հայաստանի ապագայի նկատմամբ և առաջնորդվել ոչ թե անտեղի պատվախնդրությամբ և գոռոզությամբ, այլ շրջահայացությամբ և իրավիճակի լրջությունը գնահատելու ունակությամբ։ Մեր թշնամիները հասել են իրենց նպատակին՝ մեզ թողնելով առանց դաշնակցի։ Դա նրանց երազանքն էր, որի կատարման համար ջանք և եռանդ չեն խնայել։ Իսկ մե՞նք, մենք ինչու ենք ջուր լցնում թշնամու ջրաղացին։ Ես իշխանության մասին չեմ խոսում, այլ նաև ընդդիմության, որը այսօր արտաքին քաղաքականության վերաբերյալ հստակ կողմնորոշում չի ցուցաբերում՝ կարծես վախենալով, որ ժողովուրդը իրեն չի հասկանա։ Ժողովրդին արտաքին քաղաքական իրավիճակը բացատրել է պետք, որպեսզի կարողանա հասկանալ «պահի լրջությունը»։

Կարինե Հակոբյան

Դիտվել է՝ 5299

Մեկնաբանություններ