Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Սխալներ

Սխալներ
28.07.2024 | 00:10

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հուլիսի 28

Ես ձեր վահանն եմ: Աշխարհի տված ոչ մի հարված չի կարող վնասել ձեզ: Պատկերացրեք, որ ձեր և ամեն տեսակ անարգանքի միջև ամրակուռ վահան կա դրված: Մտապահեք այս զորավոր զգացումը. արծարծեք ձեր ներսում այնքան ժամանակ, մինչև որ ոչ մի ուժ չկարողանա խաթարել ձեր ներքին խաղաղությունը: Այս ճանապարհով սքանչելի հաղթանակներ կարելի է շահել:

Երբեմն դուք զարմանում եք, թե ինչու եք շարունակում վրիպել ու սխալներ կատարել այն գործերի մեջ, որոնք ձեռնարկելով` կամեցել եք Իմ կամքը կատարել:

Կասեմ, որ պատահած վրիպումները սխալներ չեն. առանց դժվարինը հաղթահարելու չեք կարող անհրաժեշտ դասը սովորել. այդ ձախողումները անհրաժեշտ են` փորձառության միջոցով կարևոր գիտելիքներ սովորելու համար: Պսակը խոստացված է ոչ թե նրան, ով իր ճանապարհն անցնում է առանց արգելքների, այլ նրան, ով հաղթահարում է արգելքները իր ճանապարհի:

Խաղաղությունը շուտով ապահովելու համար` տրված դասը լավ սովորեք. կիրարկելով այն թե’ իրական կյանքում, և թե’ ձեր սրտերում: Ճշմարիտ հաղթանակը ոչ թե նեղությունը հաղթահարելն է, այլ` հաղթահարելն է ձեր բնության մեջ եղած տկարություններն ու սխալները, որոնք ի հայտ են գալիս նեղության միջոցով:

Իմ չափանիշներից ավելի պակաս չափանիշներ չպետք է ունենաք:

«Կատարյալ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ»:

Դիտվել է՝ 2623

Մեկնաբանություններ