Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Ցունամին անխուսափելի է

Ցունամին անխուսափելի է
15.06.2024 | 06:52

Սկսած 2020 թվականից՝ հայ ժողովուրդը ամեն տարի, նույնիսկ ամեն օր պարտություն է կրում, որի պատճառով Հայաստանում սկսվում է ալիքային անկայունության և ցասման իրավիճակ։ Հնարավոր է այդ ալիքները երբեմն բարձր ալիքներ լինեն, երբեմն ալիքները որոշ ժամանակով կարող են մարել, բայց ցունամին անխուսափելի է։ Ցունամի, որը կքշի-կտանի օրվա իշխանությանը՝ սա քաղաքագիտության օրենք է։ Սա պետք է գիտակցեն այս իշխանությունները, որոնք օր ու գիշեր հայտարարում են, թե իբր ժողովրդի մասին են մտածում։ Վերջապես այս իշխանությունները պետք է հասկանան, որ իրենց արձագանքը բողոքի ցույցերին, նույնիսկ, եթե դրանք բռնի բնույթ են ստանում, ոչ միայն պետք է խստորեն համապատասխանի մարդու իրավունքների միջազգային չափանիշներին, այլև չպետք է ուղղված լինի սեփական ժողովրդին պարտության մատնելու մոլուցքին, քանզի պետք է գիտակցեն, որ ժողովրդին օդ ու ջրի պես անհրաժեշտ է հաղթանակ։ Ընդ որում, կապ չունի, թե ինչ ճակատում է գրանցվում այդ հաղթանակը։

Հակոբ Հակոբյան

Դիտվել է՝ 2670

Մեկնաբանություններ