Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Եվ էլի՝ օրակարգերի մասին

Եվ էլի՝ օրակարգերի մասին
24.05.2024 | 08:55

Երեկ (22.05.2024-irates.am), երբ հանրույթը Պապի հիշատակն էր բզկտում ու, ով ոնց կարողանում՝ անարգում, ինչ է թե՝ մի պատուհասային ոչնչություն իրեն համեմատել է արքաներից երևի ամենակարճը թագավորած, բայց ամենից շատ արդյունքներ գրանցածի հետ, կատարվում էին նաև այլ իրադարձություններ:

Նման իրադարձություններից մեկը, որ թվում էր, թե երեկվա (22.05.2024-irates.am) լրահոսի երկրորդ, երրորդ «թոփը» պիտի լիներ՝ ծածկելով ԱԺ-ում ՔՊ-ոների մեյմունությունները, «Երևան ավտոբուս» ընկերության վարորդների գործադուլն էր կամ, Շամշադինի բարբառի Յորքի խոսվածքով ասած՝ թրենդային արտահայտությամբ, ինչպես իրենք էին նշում՝ անհնազանդության խաղաղ ակցիան:

Եթե շատ խուճուճ ստացվեց, պարզ ասեմ` Երևանի հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսների վարորդները գործադուլ էին անում: Պատճառն այն էր, որ քաղաքապետարանը գործից հանել էր տնօրեն Մանուկյանին ու նշանակել մեկ ուրիշին: Մարդիկ դժգոհություններ ունեին և ունեն:

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչները, բնականաբար, արձագանքեցին գործադուլին, որը քաղաքը որոշակի չափով կաթվածահար էր արել:

Հետո եկավ ՔՊ-ի 9 տոկոսանոց քաղաքապետը՝ Ավինյան Տիգրանը:

Եկավ, տեսավ, խայտառակվեց:

Նա շարունակ այն «միտքն» էր առաջ տանում, թե՝ ամեն օր 4,5 միլիոն դրամ պակասորդ է եղել, այս, այն:

Բայց մի քանի րոպե վարորդների հետ նրա խոսակցությունից պարզ դարձավ, որ պիտի մի հատ էլ նայեն, պիտի մի հատ աշխատանքից հեռացված տնօրենի հետ հանդիպի, պիտի մի հատ նորից պարզեն...

Մի հատ Մանուկյանի մասով կնայենք, որ պարզվի՝ ինքը կապ չունի, ներողություն կխնդրենք, հետ կբերենք իր տեղը... (մակարդակ եմ ասել, է՜...)

Սա արդեն իսկ տապալում է: Որովհետև բանիմաց կառավարիչը նախ ամեն ինչ պարզում է, և դրանից հետո է միայն որոշում կայացնում: Իսկ երբ որոշումն էլ կայացնում է, եթե այն դժգոհություններ է հարուցում, կարողանում է կոնկրետ ու անհերքելի փաստերով, տրամաբանական հիմնավորումներով բացատրել, թե՝ ինչն ինչու է արվել, ինչն ինչից հետո է:

Իսկ Ավինյանը, որ վարորդների շրջապատման մեջ ավելի շուտ ինչ-որ ռազբորկայի եկած, բայց թացը չորից չգոկող ջահելի տպավորություն էր թողնում, ոչ մի համոզիչ բան չասաց: Միայն մի գլուխ նշում էր, թե օրը 4,5 միլիոնի պակասորդ է եղել...

Մեկն էլ հակադարձեց, թե այդ ո՞նց է, որ այդ պակասորդի մասին քաղաքապետը գիտի, իսկ, օրինակ, իրենց ավելի աշխատած ժամերի մասին չգիտի:

Էլի հարցեր եղան, որ Ավինյանին խիստ անհարմար վիճակի մեջ դրեցին, բացահայտեցին, որ նա, որպես քաղաքային տնտեսության կառավարչապետ, չի տիրապետում խնդրին՝ դրա լայն կտրվածքով: Ինքը մենակ էն փողի մասով էր բազար անում (դե, ՔՊ է, չէ՞, փողից էն կողմ սրանք այլ արժեք չունեն):

Կուլմինացիան սակայն եղավ այն պահին, երբ Ավինյանը, էսպես «տնավարի», համարելով, որ ինքն է «ռուլիտ անում» իրավիճակը, խոսակցությունը տարավ այն կողմ, թե՝ լավ, ժողովուրդ, դուք ասացիք, մենք լսեցինք, հիմա կանգառներում հարյուրավոր մարդիկ կան, գնացեք, էդ մարդկանց տները հասցրեք, արանքում էլ ակնարկեց, որ շտրեյկբրեխերների (էս մեկը արդեն Շամշադինի բարբառի Բավարիայի խոսվածքով է) կներգրավի:

Գործադուլավոր վարորդներից մեկը համարձակ հակադարձեց Ավինյանին, թե՝ ոչ մեկը դուրս չի գա:

Ավինյանը, ո՞նց թե՝ ոչ մեկը դուրս չի գա, հլա թող ձեռք բարձրացնեն նրանք, որ դուրս չեն գա:

ՈՒ... բողոքավորների տասնյակ ձեռքեր վեր բարձրացան:

Դա արդեն ավելին էր, քան խայտառակվելը, դա լիարժեք տապալում էր:

Թե հետո ինչը ոնց կորոշվի, կյանքը ցույց կտա: Երևի մի ՔՊ-ություն կանեն, վարորդներին կֆռռացնեն, երևի դա բարդ բան չի (եթե մի ամբողջ երկիր են քթից բռնած էս է 4-5 տարի ֆռռացնում, մի պարկ վարորդներին ֆռռացնե՞լն ինչ մի հարց է, չէ՞...

Հա, բայց նման բաները թողած, խալխն ընկել է 1654-1650 տարի առաջ կատարված իրադարձությունների հետևից, որոնցից, ի միջի այլոց, անգամ շատ կարդացածներից շատերը, ինչպես պարզվեց, բան չեն հասկացել:

Այ թե ինչպես է լինում «օրակարգ» թելադրելը:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1538

Մեկնաբանություններ